Հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին: Երկու երկրների վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը: «Մեր երկրների միջև առկա են պատմական և եղբայրակական հարաբերություններ, որոնք ունեն խորը արմատներ: Մենք մեր պարտքն ենք համարում ընդլայնել և ամրապնդել այդ հարաբերությունները: Վստահ ենք, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի մեր կապերի ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Բուլղարիայի վարչապետը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը: «Բուլղարիայում առկա է հաջողակ հայ համայնք, որի ներկայացուցիչները գործունեություն են ծավալում գործարար ոլորտում, բանկային, առողջապահական և մշակութային բնագավառներում: Նրանք լուրջ կամուրջ են հանդիսանում մեր երկրների միջև և, այդ առումով, հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն»,- ասել է Բոյկո Բորիսովը:
Նշելով, որ հայ-բուլղարական առևտրաշրջանառությունը հասնում է 60 մլն դոլարի՝ զրուցակիցները կարծիք են հայտնել, որ այն չի համապատասխանում երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ համատեքստում կարևորվել է գործարար կապերի հաստատումը և պայմանավորվածություն է ձեռք բերվել Բուլղարիայում կազմակերպել երկու երկրների գործարարների բիզնես ֆորում:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարն անդրադարձել են նաև զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:
Տիգրան Սարգսյանի և Բոյկո Բորիսովի ներկայությամբ Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Սոֆիայի համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա