«Սթար» սուպերմարկետ` բյուրեղավանցիների համար. «Սենց որ գնա, լավ կլինի»
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բացվեց «Սթար» առևտրային ցանցի առաջին սուպերմաարկետը, որը ցանցի թվով 29-րդ խանութն է և 2-րդը Կոտայքի մարզում:
255 քմ առևտրային տարածքով խանութի տեսականու 80 տոկոսը սննդային ապրանքներ են, իսկ 20 տոկոսը` տնտեսական և կենցաղային: Ընդհանուր առմամբ, խանութի ապրանքատեսականին կազմված է 5000-ից ավել ապրանքային միավորից:
Խանութի բացման ժամանակ Սթար առևտրայն ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանն ասաց, որ իրենք իրենց առաջին ոչ երևանյան խանութը բացել են դեռ 2008-ին:
«Մեծ սպասելիքներ ունենք ռեգիոնալ զարգացումից: Միգուցե առաջին հայացքից թվում է, թե Բյուրեղավանը չպետք է լիներ այն քաղաքը, որտեղ պետք է բացեինք մեր ցանցի հերթական սուպերմարկետը, բայց ունենք մեր հաշվարկները, պատկերացումը քաղաքի մասին ու վստահ եմ, որ խանութը լավ է աշխատելու ու ծառայելու է տեղի բնակչությանը»,- ասաց նա` երաշխավորելով, որ փորձելու է ամեն ինչ անել, որ բյուրեղավանցիներին հասնի «Սթարի» բրենդի արժեքները` թարմ, որակյալ ապրանք, ` աննախադեպ գներ:
Խանութի հաճախորդներին տեղեկացվեց, որ եթե որևէ մեկը նկատի այլ վայրում որևէ ապրանքի ավելի ցածր գին, այդ մասին անմիջապես տեղեկացնեն խանութի աշխատակիցներին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կվերնայավի այդ ապրանքի գինը: Խանութում հասանելի են լինելու շաբաթական ակցիաներ, հատուկ ակցիաներ, որոնք մշակված են` հաշվի առնելով տեղանքի յուրահատկությունն ու բնակիչների պահանջմունքները:
«Գոհ ենք ամեն ինչից` սպասարկում, ապրանքի որակ, գին: Թող այսպես շարունակվի», «Սենց որ գնա, լավ կլինի» իրենց տպավորություններով կիսվեցին խանութի առաջին հաճախորդները:
Խանութում աշխատում է 35 հոգի: Վ. Քերոբյանն ասաց, որ հիմնականում հենց բյուրեղավանցիներ են աշխատողները, բացառությամբ` 1-2 հոգու: Խանութի բացմանը ներկա Բյուրեղավանի փոխքաղաքապետ Միշա Եղիազարյանն կարևորեց հենց այս փաստը, որ խանութի բացմամբ ևս 35 հոգի ունեցան աշխատանք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա