Վ. Քերոբյան. Այս տարի ապրանքների գները կլինեն կայուն
«2011 թվականի շուկաների տարերայնությունն այս տարի չի նկատվում, համենայն դեպս առայժմ մենք չենք զգում որևէ գլոբալ տենդենցներ, որոնք կստիպեն մեզ անհանգստանալ, որ գները Հայաստանում էապես կարող են աճել»,- լրագրողներին ասաց «Սթար» առևտրայն ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյաննը: Նրա կարծիքով, այս տարի ապրանքների գները կլինեն կայուն:
Վ. Քերոբյանը նշեց, որ իրենք այս տարի նորամուծություններ են մտցրել իրենց գնային քաղաքականության մեջ, այսինքն` յուրաքանչյուր խանութ կունենա իր գնային մակարդակը, որը կհամապատասխանի տեղի համայնքի գնային մակարդակին և այդ առումով իրենք փորձելու են ինտերակտիվ համագործակցություն ունենալ նաև հաճախորդների հետ:
«Այնպես ենք անելու, որ իսկապես լինենք համայնքի համար արժեքավոր ցանց, խանութ և կարողանանք որակյալ և թարմ ապրանքներ հասցնել սպառողին` մատչելի գներով»,- ասաց Վ. Քերոբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում նախատեսում են բացել 20 խանութ, որից 10-ը տեղակայված են լինելու մարզերում, 10-ը` Երևանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու