Ս. Ալեքսանյանը միտք ունի Ն. Փաշինյանին թամադա կարգել
«Երկիրը» զրուցել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ:
Թերթի հարցին` ո՞ւմ հետ Ձեզ ավելի հաճելի կլիներ պայքարել` Րաֆֆի Հովհաննիսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի, Ալեքսանյանը պատասխանել է. «Ես ոչ մեկի հետ էլ պրոբլեմ չունեմ: Ես բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ, Նիկոլի հետ էլ:
Թերթի հարցին` ո՞ր դեպքում Ալեքսանյանը կհամաձայնի բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, Ալեքսանյանը պատասխանել է. «Հավեսից ա կախված, իմ ժամանակից...»:
Ալեքսանյանն ասել է նաև, որ փող չունի և հետո` օրենքն արգելում է, դրա համար էլ ընտրակաշառք չի բաժանում: «Ես պրոբլեմ չունեմ: Ժողովուրդը ինձ սիրում ա…իմ մրցակիցը Նիկոլը չի, իմ միակ մրցակիցը Վարդան Վարդանյանն ա»:
Վերջում Ալեքսանյանն ասել է. «Հաղթելու եմ, Փարվանայում էլ քեֆ եմ անելու, Նիկոլին էլ կանչելու եմ քեֆի ու քանի որ լավ ա խոսում, իրան թամադա եմ դնելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները