Դիարբեքիրի հայկական եկեղեցին թուրքերը վերածել են արհեստանոցի
Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում հայոց հնամյա եկեղեցին թուրքերի կողմից վերանորոգվել է և շահագործման հանձնվել բոլորովին այլ նպատակային նշանակությամբ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Վաթան» (Vatan) օրաթերթը, 142 տարի առաջ կառուցված հայկական այդ եկեղեցին այսօր ծառայում է որպես կանանց համար նախատեսված արհեստագործական կենտրոն, որտեղ երիտասարդ աղջիկները և կանայք սովորում են մետաքսագործության և արթածագործության հմտությունները:
Նշվում է, մինչև 1960-ականները այդ արհեստների վարպետները հայերն էին ու ասորիները: Բայց նրանց գաղթից հետո համապատասխան արհեստագործական արտադրանքների խիստ պակաս զգացվեց: Հայկական եկեղեցին արհեստանոցի վերածելու նախագծի հեղինակ և ղեկավար Բիլգին Յիղիթը «Vatan»-ին տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այդ եկեղեցու տերերի գաղթից հետո, վերացան նրանց նաև մասնագիտություն հանդիսացող արհեստները (արծաթագործություն, մետաքսագործություն): Մենք էլ որոշեցինք եկեղեցում այդ արհեստների ուսուցման կուրսեր բացել: Այժմ տարեկան այնտեղ շուրջ 300 կին և աղջիկ սովորելով այդ արհեստները և փեշակի տեր են դառնում, և հոգում իրենց ընտանիքի նյութական կարիքները»:
«Հայկական եկեղեցում զանգերի ղողանջի փոխարեն լսվում են կարի մեքենայի կտկտոցները»,- ընդգծում է թուրքական պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան