Ռուսական պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ Գաբալայի ՌԼԿ-ի առնչությամբ հնչեցված հայտարարությանը
«Լենտա.ռու»-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցին, ով մասնավորապես հայտարարել էր, թե «Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Ռուսաստանին` ռադիոլոկացիոն կայան կառուցելու համար»:
Պարբերականը նշում է, որ Գաբալայում տեղակայված ռադիոլոկացիոն կայանը ԽՍՀՄ ժամանակներից եղել է հակահրթիռային պաշտպանության համակարգ: Ադրբեջանի անկախության ձեռքբերումից ի վեր, Ռուսաստանը առաջարկել է օգտագործել այդ կայանը: Կայանի վարձակալման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2002-ին և այդ պայմանագրի ժամկետը լրանում է 2012թ դեկտեմբերի 24-ին: Ներկա պահին Ռուսաստանը և Ադրբեջանը բանակցություններ են վարում վարձակալության ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մտադիր է բանակցություններն ավարտին հասցնել 2012թ հունիսին:
«Կոմերսանտ» պարբերականը հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության Նախարարության և ԱԳՆ հայտարարությանը, նշել է, որ Ադրբեջանը պահանջում է բարձրացնել Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության վճարը` տարեկան 7 միլիոն դոլարից հասցնելով 300 միլիոն դոլարի:
ՌԼԿ-ի հիմնական խնդիրը բալիստիկական հրթիռային արձակումների հայտնաբերումն է: Համակարգը թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել հրթիռային արձակումներ, այլ նաև հետևում է նրա թռիչքի հետագծին ու նախօրոք ներկայացնում տվյալներ այն կանխելու համար:
Նախորդող լուրը` Մաքսային միությունը տնտեսական տեսանկյունից մեզ համար աննպատակահարմար է». Հայաստանի վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները