Հայաստանյան ընտրությունները` ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում
Վերլուծելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները միջազգային քաղաքականության համատեքստում` «Голос Армении»-ն գրում է, որ այս ընտրությունների հանդեպ հատկապես սրված է լինելու ԱՄՆ-ի ուշադրությունը, քանի որ Հայաստանի ներկայիս իշխանությունների բազմավեկտորային քաղաքականությունը, որով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարողանում է միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել թե´ Վաշինգթոնի, թե´ Մոսկվայի հետ, ինչ-որ չափով նյարդայնացնում է ԱՄՆ-ին:
Ըստ հոդվածագրի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի նպատակը միակն է` Հայաստանում ռուսական ռազմաբազայի ապամոնտաժումը, իսկ ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի համապատասխանում Հայաստանի շահերին: Հոդվածագիրը նշում է, որ առ այսօր ՀՀ նախագահը դիմակայում է Հայաստանի վրա գործադրվող միջազգային ճնշումներին` կարողանալով առաջ մղել պետության ազգային շահերը: Այս ամենի համատեքստում թերթը չի բացառում, որ դրսի ուժերը կարող են օգտագործել պետության ներքաղաքական կյանքի վրա ազդելու արդեն փորձված մեթոդները` ընտրությունների անազատ և կեղծված լինելու մասին զանազան հայտարարություններ, հեղափոխություն իրականցնելու կոչեր, պատվիրված սոցիոլոգիական հարցումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները