Ընդդիմությունը հիասթափեցրել է երևանցիներին
«Մայրաքաղաքի բնակիչները, որպես կանոն, դեռ ՀՀՇ-ի կառավարման օրերից միշտ քվեարկում էին ընդդիմության օգտին, սակայն այս խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունը, դեռ ընտրարշավը չսկսած, արդեն հասցրեց հիասթափեցնել ընտրողներին»,-գրում է «Голос Армении»-ն` պարզաբանելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջ քաշված գաղափարն առ այն, թե մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմությունը պետք է մեկ ընդհանուր թեկնածու առաջադրի, սպանվեց հենց սաղմնային վիճակում: Ինչպես նկատում է թերթը` ընդդիմությունն իրականում չէր էլ ցանկանում միավորվել, իսկ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» միջև հնարավոր բանակցությունների մասին խոսակցություններն ընդամենը միջոց էին, որոնցով ընդդիմությունը փորձ արեց խույս տալ այն մեղադրանքներից, թե իրենք կրկին անընդունակ եղան մի կողմ դնել անձնական մղումներն ու հավակնությունները և միավորվել իշխանության դեմ: Ըստ թերթի` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կանխատեսումն այն մասին, որ այս ընտրություններում ընդդիմադիր ուժերը թեժ պայքար են մղելու միմյանց հետ` ճիշտ էր: Որպես օրինակ հոդվածագիրը ներկայացնում է ՀԱԿ-ի և «Ժառանգության» կողմից միմյանց նկատմամբ հնչեցվող մեղադրանքները` իշխանության հաճախորդը լինելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները