Հովիկ Աբրահամյանը հետզհետե կհիմնավորվի կառավարման համակարգում
Ըստ «Հրապարակ»-ի` ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որն այս պահին զբաղեցնում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Ասում են` խորհրդարանական ընտրություններից հետո նրան պաշտոնի բարձրացում է սպասվում: Արդեն տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի հիմնական հավակնորդն է: Իսկ Աղվան Հովսեփյանին Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրություններից հետո հանել»,- գրում է թերթը և ավելացնում, որ ըստ իր աղբյուրների` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Աբրահամյանի համար կլինի միջանկյալ:
Աբրահամյանն այդ պաշտոնը կարող է զբաղեցնել մինչև նախագահական ընտրություններ, որից հետո էլ կարող է ակնկալել ավելի հիմնավոր և երկարատև նշանակում պետական կառավարման համակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները