Հայոց արծիվ Ասրյանին տեղ կտա՞ն ապագա կառավարությունում
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Հայոց արծիվներ» հայրենասիրական հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանը վերջերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: «Պատճառը եղել է նրա նեղացածությունը: Ըստ լուրերի` նրան ՀՀԿ-ի 13-րդ համագումարի ժամանակ չեն թույլատրել ելույթ ունենալ: Այդ լարվածությունը հարթելու համար Սարգսյանն Ասրյանին խոստացել է ապագա կառավարությունում նրան «տեղ» հատկացնել»,-գրում է թերթը:
Ասրյանը թերթին ասել է, թե համագումարի ժամանակ ինքը չի ցանկացել ելույթ ունենալ. «Ելույթի մասին խոսակցություն չի եղել, օրակարգում էլ նախատեսված չի եղել: Ինչ վերաբերում է ապագա կառավարությունում` իմ տեղ ունենալու հարցին, ես չեմ կարող պատասխանել, քանի որ այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն հանրապետության նախագահը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները