Մուամբան սկսել է քայլել
«Բոլտոնի» կիսապաշտպան Պատրիս Մուամբան, ով Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Տոտենհեմի» հետ կայացած կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ սրտի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց, արագ տեմպերով ապաքինվում է: Ինչպես տեղեկացնում է թիմի գլխավոր մարզիչ Օուեն Քոիլը, ով այցելել էր իր սանին, Ֆաբրիսն սկսել է իրեն բավականաչափ լավ զգալ և քայլել:
«Երբ ես նրան տեսա, Ֆաբրիսն ինքնուրույն վեր էր կացել մահճակալից և քայլում էր: Աստիճանաբար ապաքինվում է: Հուսով եմ` շատ շուտով լիովին առողջ կլինի: Օրեցօր իրեն լավ է զգում, և դա անհավանական է` հաշվի առնելով այն ամենը, ինչ նրա հետ կատարվեց: Չէ՞ որ նրա սիրտը մոտ ժամ ու կես կանգ էր առել: Մուամբային դեռևս ապաքինման երկար գործընթաց է սպասվում, բայց նա դա էլ կհաղթահարի»,- ասել է մարզիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա