Orange Հիմնադրամի մայր գրասենյակը հայտարարում է բարեգործական նախագծերի դրամաշնորհի մրցույթ
Orange Հիմնադրամի մայր գրասենյակը «Թվային համերաշխություն» նախագծի շրջանակներում հայտարարում է բարեգործական նախագծերի դրամաշնորհի մրցույթ իր գործունեության բոլոր երկրներում, ներառյալ Հայաստանում, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Առաջարկվող նախագծերը պետք է վերաբերեն հետևյալ ոլորտներին. թվային տեխնիկա, թվային բովանդակության ստեղծում և ադապտացիա, վերապատրաստումներ թվային տեխնոլոգիաների ոլորտում և այլն:
Մրցույթի մասնակցության բոլոր պայմաններին, ինչպես նաև դիմումի ձևին ծանոթանալու համար հասարակական կազմակերպությունները կարող են այցելել այս հղումով:
Նախագծերը պետք է ներկայացնել Orange Հիմնադրամի Փարիզի գրասենյակ, որն էլ ուղղակիորեն զբաղվելու է դրանց ուսումնասիրմամբ: Նախագծերի ներկայացման վերջնաժամկետն է 2012թ. ապրիլի 30-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին