Կ. Սիվկով. Նոր ՌՏԿ-ի տեղակայումը Հայաստանում զգալիորեն կբարելավեր ՌԴ ՀՀՊ համակարգի դիտարկման գոտին
«Հայաստնում նոր ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը հնարավորություն կընձեռեր բարելավել ՌԴ հակահրթիռային պաշտպանության դիտարկման գոտին, այդ իսկ պատճառով դա օգտակար քայլ կլիներ: Ռազմական և ռազմավարական տեսակետից դա շատ կարևոր պլացդարմ է», - հայտարարել է ՌԴ Աշխարհաքաղաքական հարցերով Ակադեմիայի նախագահի տեղակալ Կոնստանտին Սիվկովը:
Փորձագետն այս մասին հայտնել է «Ազատ մամուլ» («Свободная пресса») պորտալին` նշելով, թե Հայաստանում ռուսական ՌՏԿ-ի տեղակայման առաջարկը Ռուսաստանի համար առավել շատ դրական կողմեր է պարունակում, քան բացասական:
Սիվկովի կարծիքով, հարց է առաջանում, թե ինչպես է Ռուսաստանը պահպանելու կայանի տնօրինման իրավունքը, եթե Հայաստանում փոխվի քաղաքական իրավիճակը: Նրա խոսքերով, հարցը հնարավոր կլիներ լուծել, եթե կառուցվեր ժամանակակից մոդուլային տիպի ՌՏԿ, որը հավանական խնդիրների դեպքում հնարավոր կլիներ վերադարձնել ՌԴ տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները