Տերրին վնասվածք է ստացել
«Չելսիի» պաշտպան Ջոն Տերրին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի` պորտուգալական «Բենֆիկայի» հետ պատասխան խաղում վնասել է կողը:
«Տերրին հարված է ստացել կողին և չէր կարող շարունակել խաղը: Ստիպված էինք փոխարինել նրան,- «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մաթեոյի խոսքերը մեջբերել է ESPN-ը:- Ապրիլի 5-ին նա բժշկական ստուգման կենթարկվի: Հույս ունենք, որ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի»:
Հիշեցնենք, որ Տերրին փոխարինվել է 59-րդ րոպեին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա