Թիվ 12-ը կհանձնեն ընդդիմությանը, միայն թե ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը չանցնի
«168 ժամ»-ի տեղեկություններով, թեև ՀՀԿ-ն Երևանի թիվ 12 ընտրատարածքում թեկնածու չի առաջադրել, բայց չի էլ թողնելու, որ հաղթի ԲՀԿ-ի թեկնածու Լյովա Խաչատրյանը:
Թերթը հիշեցնում է, որ Ապարանից պատգամավոր ընտրված Լ. Խաչատրյանն այս անգամ նույն ընտրատարածքում չառաջադրվեց, որովհետև ՀՀԿ-ն նրա փոխարեն պաշտպանում էր Վրեժ Մարկոսյանի թեկնածությունը: Իսկ ՀՀԿ-ն չպաշտպանեց Լ.Խաչատրյանին, քանի որ նա քննադատել էր կառավարության գործունեությունը: Վերջինս անդամագրվեց ԲՀԿ-ին ու այդ ուժի կողմից առաջադրվեց Շենգավիթ և էրեբունի համայնքների որոշ հատվածներն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Իր վերջին քայլերի, ինչպես նաև` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում Լ. Խաչատրյանն արժանացել է ՀՀԿ վերնախավի դժգոհությանը և կորցրել նրանց աջակցությունը: Նա նաև անծանոթ է այդ տարածքի ընտրողների համար:
Արդյունքում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել այդ ընտրատարածքում, որտեղ ՀԱԿ-ի կողմից առաջադրվել է Տիգրան Տեր-Պետրոսյանը, «Ժառանգությունից»` Անահիտ Բախշյանը, ՕԵԿ-ից` Ռոբերտ Մասումյանը, ՀՅԴ-ից` Կառլեն Գևորգյանը և լրագրող Գոհար Վեզիրյանը: Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ իշխանություններն այդ ընտրատարածքը «հանձնեն» ընդդիմությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները