Ադրբեջանցի գրող. Դժվար է հաղթել հայերին.նրանք մեծից փոքր համոզված են` Ղարաբաղն իրենց պատմական հողն է
«Չեմ պատրաստվում մասնակցել ադրբեջանցի և հայ մտավորականների հանդիպումներին, քանի որ հայերը` երեխայից մինչև տարեց, հավատում են, որ Ղարաբաղը իրենց պատմական հողն է, իսկ անկեղծորեն հավատացող և հավատարիմ մարդկանց հաղթելը շատ դժվար է»: «Yurd TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի գրողների միության տարեցների խորհրդի անդամ Վագիֆ Սամեդօղլուն:
Գրողը նշել է նաև, որ ադրբեջանցիները, ի տարբերություն հայերի, չունեն ազգային գաղափարախոսություն.
«Մենք անընդհատ խոսում ենք հայերի խորամանկության, դավաճանության, երկերեսանիության մասին: Բայց գիտե՞ք Դուք, արդյոք, թե ինչքան շատ են դավաճաններն ու երկերեսանիները հենց ադրբեջանցիների մեջ»,- նշել է ադրբեջանցի գրողը:
«Բացի դրանից հայերը քրիստոնյա են, ինչպես ԱՄՆ-ն և Եվրոպան: Եվրոպայում կարծում են, թե մենք դեռ չալմաներով ենք ման գալիս»,- նշել է Վ. Սամեդօղլուն՝ հավելելով որ, որ քրիստոնեական միասնությանը համարժեք իսլամական միասնություն չկա:
«Պաղեստինի ղեկավարը Զորի Բալայանին ասել էր, որ ադբեջանցիներին հաղթելու համար պետք է զինվել, իսկ Ղրղզստանի նախագահը այցելել է Հայոց Ցեղասպանության համալիր ու ծաղիկներ դրել: Ինձ պետք չէ մահմեդական, թուրքական միասնությունը, որովհետև այն հնարավոր չէ»,- նշել է Վ. Սամեդօղլուն: