ԻՏՁՄ 12-րդ համագումար. գլխավոր խնդիրներից մեկը մասնագետների պակասն է
Երևանում այսօր բացվեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 2-րդ համագումարը: Միջոցառման բացմանը ընթերցվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը, որից հետո ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը ներկայացրեց միության խնդիրներն ու առաջնահերթությունները:
Ըստ զեկուցողի` ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը մասնագետների պակասն է, թեև ոլորտը բուռն զարգանում է և ունակ է կլանել 1000-1200 մասնագետի: Նրա խոսքով` 2012 թ. ծրագրերից է շինարարական նորմերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների պարտադիր լինելը: Հ.Ավոյանը տեղեկացրեց, որ միությունը նաև հատուկ ծրագիր է սկսելու ՏՀՏ ոլորտում պետական գնումների և տենդերների ոլորտում մոնիտորինգ իրականացնելու ուղղությամբ:
Նշենք, որ համագումարի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, արդյունաբերողների և ձեռնարկությունների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին