«Ժողովրդավարությունը նավթից թանկ է». Ալիևին Պրահայում դիմավորել են հայերը
Ապրիլի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Պրահա այցելության մեկնարկի օրը նշանավորվել է նաև այցի ընթացքում չեխահայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիայով:
Մեր աղբյուրները հայտնում են, որ չնայած Պրահայում տեղացող հորդառատ անձրևին, չեխահայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ցույց էին կազմակերպել Ալիևի կեցավայրի առջև` պարզելով «Ալիևը՝ բռնակալ է», «Ժողովրդավարությունը նավթից թանկ է», «Հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականությունն է» և նման այլ կարգախոսներով պաստառներ:
Չեխահայերի բողոքի ակցիան լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-երի, այդ թվում հեռուստատեսությունների կողմից: