ԳԹԿ. Նախնական տվյալներով միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու դիմում- հայտ է ներկայացրել 18 հազար 100 դիմորդ
Նախնական տվյալների համաձայն, միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու դիմում- հայտ են ներկայացրել 18 հազար 100 դիմորդ, որը 2010 թվականի համեմատ աճել է (17 հազար 500): Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը` հիշեցնելքով, որ 2011-ին ընդունելության քննություններ հանձնել են միայն նախորդ տարիների շրջանավատները:
Նա նաև հայտնեց, որ ավելացել են դիմորդներ Արցախից, սահմանային մարզերից` Տավուշ, Սյունիք: Գ. Մանուկյանը նշեց, որ այս տարի նախապատվությունը ավելի շատ տրվել է քիմիա, կենսաբանություն առարկաներին, նվազել է ֆիզիկա, հայոց պատմություն, մաթեմատիկա հանձնողների թիվը:
Գ. Մանուկյանը տեղեկացրեց, որ ԳԹԿ-ն մարտի 15-ին ավարտվել է միասնական և կենտրոնացված քննությունների հայտագրման գործընթացը և այժմ ընթանում է տվյալների բազավորման ու ճշգրտման փուլը։ Դիմորդներն իրենց հայտերում կարող են փոփոխությունները կատարել մինչև ապրիլի 10-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան