Եվրոպայում ձուն կտրուկ թանկացել է
Մինչ Հայաստանում համապատասխան մարմինները հայտարարում են այն մասին, որ Սուրբ Զատիկին ընդառաջ ձվի շուկայում թանկացումներ չեն լինի և դաշտը վերահսկվում է, Եվրոպան կանգնել է ձվի կտրուկ թանկացման փաստի առաջ:
Այդպես, «Ուտռո.ռու»-ի փոխանցմամբ, եվրոպական մի շարք երկրներում Զատիկից առաջ ձվի գինը թանկացել է 76 տոկոսով: Սակայն միևնույն ժամանակ նշվում է, որ սա ոչ այնքան տոնի հետ է կապված, որքան թռչնաֆաբրիկաներում նոր սանիտարական նորմերի ներդրմամբ: Արդյունքում շուկայում ձևավորվել է ոչ միանշանակ իրավիճակ` նվազել է առաջարկը, իսկ նախատոնական պահանջարկը մնացել է:
Ամենից շատ գնաճ արձանագրվել է Արևելյան Եվրոպայի երկրներում, որտեղ աշխատավարձերը ավելի փոքր են, քան Արևելյան Եվրոպայի երկրներում: Օրինակ, Չեխիայում տասը ձու այսօր հնարավոր է գնել 2 եվրոյով, ինչը կրկնակի թանկ է, քան մեկ տարի առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա