Պիկեն բաց կթողնի «Սարագոսայի» հետ հանդիպումը
Կատալոնյան «Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն, ով ազդրի մկանի վնասվածք էր ստացել «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղում, չի մասնակցի Իսպանիայի առաջնությունում իր թիմի առաջիկա հանդիպմանը: Այս մասին հաղորդում է AS-ը:
«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ մտադիր չէ ռիսկի ենթարկել ֆուտբոլիստի առողջությունը, ով նման վնասվածքի պատճառով արդեն 2 շաբաթ բաց է թողել:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին «Բարսելոնը» Պրիմերայի 32-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Սարագոսային»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա