Նախարարներն անհանգիստ են
«Հրապարակը» գրում է. «Ինչպես մինչև առաջադրման վերջին օրը ոչ ոք չգիտեր` իր անունը կա՞ ԱԺ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում, թե՞ ոչ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չգիտի` մնալո՞ւ է իր տեղում, թե՞ ոչ: Հատկապես անհանգիստ են նախարարները, որոնք չգիտեն, թե ընտրություններից հետո իրենց ինչ է սպասվում:
…Այս առումով ամենաորոշակին կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի վիճակն է, որը միակն է նախարարներից, որ առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով և ամեն ինչ անում է ընտրվելու համար: Նա, ի տարբերություն ՕԵԿ մյուս նախարարների` Արմեն Երիցյանի և Սերգո Կարապետյանի, կուսակցության համամասնական ցուցակում բավական հետին տեղում է` 13-րդն է, և, ասում են, նեղացած է իրեն հատկացված տեղից ու որոշել է ապացուցել իր ուժը մեծամասնականում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները