Սեյրան Օհանյանն ազատումներ է արել
«Հրապարակ»-ի տեղեկություններով` օրերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքից ազատել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Գրիգորյանին, ՀՕՊ զորքերի պետ, գնդապետ Նիկոլայ Բաբայանին և կազմզորահավաքային վարչության պետի տեղակալին, ում անունը թերթին չի հաջողվել ճշտել: «Հետաքրքրականն այն է, որ գնդապետներ Կամո Գրիգորյանն ու Նիկոլայ Բաբայանը ծնունդով ղարաբաղցի են»,-գրել է թերթը` հիշեցնելով, որ մարտի 31-ին ՊՆ կոլեգիայի նիստում մի շարք զինծառայողներ քննադատության էին արժանացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները