Գյուղնախարարը գյուղացիների հավեսը չունի
«Ժողովուրդը» գրում է, որ երեկ, երբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շտապում էր մտնել կառավարության շենք, բակում հավաքված գյուղացիներից մեկը նկատեց նրան և հարցրեց. «Պարոն, նախարար, ներկրվող վարունգի ու լոլիկի համար ենք եկել, ի՞նչ անենք: Մեր արտադրանքը չենք կարողանում ծախել, քանի որ դրսից վարունգ ու լոլիկ են ներկրում»: «Ի՞նչ անեմ, թող չներկրեն»,- նշել է Կարապետյանը:
Թերթը մեկնաբանում է. «Ու սա ասում է այն նախարարը, ով մտադրված է աղոթքներով կտրուկ բարձրացնել գյուղացիների եկամուտները՝ միաժամանակ խոստանալով դեմքով շրջվել դեպի գյուղացին: Բայց պարզվում է, որ նախընտրական այս օրերին նախարարը գյուղացիների հավեսը չունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները