Ինքնաքննադատ Օսկանյանին սպասելիս

Հեղինակ` Ասատուր Սարգսյան

ՀՀ դեռևս ամենաերկարակյաց արտգործնախարար Վարդան Օսկանյանը շարունակում է մամուլում հրապարակել իր հուշերը պետական ծառայության տարիներից: Վերջին հատվածը վերաբերվում էր նորագույն շրջանի հայ-թուրքական հարաբերությունների պատմությանը՝ 1995-ից մինչ մեր օրերը: Ուրախալի է, որ նախկին նախարարը իր հուշերում դիտավորյալ մոռացության չի մատնում Հայաստանի անկախության առաջին տարիները (ինչպես անում էր երկրորդ նախագահի իշխանակալության բոլոր տարիներին), երբ ինքը Բոստոնում ուսամնառությունը ավարտելուց հետո հրավիրվեց աշխատելու ԱԳՆ:

Սակայն վերջերս մտնելով նաև ներքին քաղաքական ընտրապայքարի մեջ, պրն Օսկանյանը իրեն հռչակեց ներկա իշխանությունների սուր քննադատը արդեն ներքաղաքական դաշտում, որի համար հիմքերը նա ստեղծում էր 2008-ից ի վեր իր նախագահած հիմնադրամի շրջանակներում:

Եվ այսպես, պրն Օսկանյանի գործունեությունը կշարունակեր հեռու մնալ քաղաքական կրքերից, եթե նա չանդամակցեր կոալիցիոն Բարգավաճ Հայաստան կուսակցությանը և չսկսեր նոր կարգավիճակում իր կուսակցության անունից անհիմն արտահայտությունների հեղեղը: Մեկ կոալիցիան անվանելով արհեստական, մեկ քննադատության առնելով ներքին և արտաքին քաղաքականությունը, պրն Օսկանյանը վեր է հանում այնպիսի համակարգային խնդիրներ, ինչպիսիք են, իր պնդմամբ, իշխանությունների հանդեպ անվստահության մթնոլորտը, արտագաղթը և այլն: Վերհիշելով 2008-ի մարտին օտարերկրյա ԶԼՄ-ներին գործող նախարարի բազում հարցազրույցները՝ հետընտրական զարգացումների հիմնավորումներով՝ այս կերպարանափոխությունը կարող է թվալ հույժ զարմանալի:

Այսպիսի հայտարարություններով ոչ միայն պրն Օսկանյանը, այլև կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այլ կարկառուն դեմքերը հատում են պարկեշտության սահմանները՝ մի քանի պատճառներով, որոնցից, թերևս, ամենագլխավորն այն է, որ 2008-ի կոալիցիոն հուշագրով, որը նախորդ տարի թարմացվեց և դեռ չի հայտարարվել առոչինչ, այդ կուսակցությունը ձեռք է բերել քաղաքական պատասխանատվություն նախագահ Սարգսյանի, կոալիցիոն կառավարության և ԱԺ-ի ունեցած բոլոր հաջողությունների և/կամ սխալների համար:

Թվում է, որ 1996թ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու փոխնախարար Օսկանյանի «առասպելային ձախողումից», որը նախագահ Տեր-Պետրոսյանը շատ մեծ ջանքերի գնով կարողացավ, թեև ոչ ամբողջականորեն, չեզոքացնել, ինչպես նաև 2007-ի նոյեմբերին Մադրիդյան տխրահռչակ փաստաթուղթը բանակցած և հաջորդ իշխանություններին ժառանգած Օսկանյանը այսօր ԲՀԿ համագումարներում կամ այլուր ղարաբաղյան խնդրով երրորդ նախագահի ձախողումներից խոսելու իրավունք պարզապես չունի հենց միայն սեփական ձախողումները կոծկելու և այլոց «չզարմացնելու» համար:

Ինքնաքննադատությունը մեծություն է, բայց նախկին ԱԳ նախարարը երբևէ պատրաստ չի եղել ընդունել քննադատություն 1998-2008թթ արված ռազմավարական սխալների համար, որոնց շարադրման մասին մեկ մեկնաբանությունը բավական չէ:
Որպեսզի մեկնաբանությունը չթվա միակողմանի, վերջաբանի փոխարեն բերենք նախօրեին Երևանում կայացած «Դիվանագիտական պատմություն» գրքի շնորհանդեսին ամերիկյան հայտնի դիվանագետ, Կոլումբիայի համալսարանի Խաղաղաշինության և իրավունքի ծրագրի ղեկավար, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահող Դևիդ Ֆիլլիփսի գնահատականը պրն Օսկանյանի գործունեության վերաբերյալ.
«Վարդան Օսկանյանի դիրքորոշումը (հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում) չուներ հեռանկար, տեսլական… նա հեռուն չէր նայում: Նա չունի նաև բավական անկեղծություն և ազնվություն, որովհետև մի քանի անգամ նա հանրայնորեն հերքել է մեր ունեցած խորհրդակցությունները ու քննարկումները Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի վերաբերյալ. նա մասսայաբար հերքել է, (ասելով) որ այդպիսի բան տեղի չի ունեցել: Զուտ տեխնիկական տեսանկյունից վերցրած ասեմ, որ երբ նա բարձր պաշտոն էր զբաղեցնում պետական կառավարման համակարգում, նրա ամբողջ աշխատանքը եղել է ռետրոակտիվ (արձագանքող), ոչ նախաձեռնողական. և նրա ամբողջ աշխատանքը չի եղել արդյունավետ»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}