Ռ. Բախշյան. ՀԴԿ-ն համաձայն է Դ. Հարությունյանի նախաձեռնությանը
«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը» պատրաստ է ընդունել Դավիթ Հարությունյանի կողմից առաջարկված «Ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների» նախագծի առաջարկը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» լրատվական ծառայության ղեկավար Ռուբեն Բախշյանը:
«Մենք համաձայն ենք համագործակցել բոլոր այն ուժերի միավորների հետ, ովքեր արդար ընտրություններ անցկացնելու կոչեր են անում: Մենք կարող ենք համագործակցել բոլոր խնդիրներով, ասենք՝ ընտրատարածքներում մոնիտորինգներ անցկացնելով: Ճանաչելով Դավիթ Հարությունյանին, կարող եմ ասել, որ նա նորմալ առաջարկ է ներկայացրել և մեր կուսակցությունը նրա հետ համաձայն է»,- ասաց վերջինս:
Անդրադառնալով Քաղաքագետների միությունում կազմակերպված քննարկման արդյունքում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «ժառանգության» կողմից ստորագրված հայտարարությանը, որով առաջարկվում է ստեղծել ընտրությունների վերահսկման միասնական շտաբ, Ռ. Բախշյանը նշեց, թե այդ կուսակցությունները հայտարարություն էին ստորագրել, առանց ճշտելու, թե արդյոք ընդդիմության ներկայացուցիչների մնացած մասն էլ է համաձայն առաջարկվող բոլոր պայմաններին:
«Ճիշտն ասած, մենք այդքան «պուճուր» չենք»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ ընտրություններին համամասնական ցուցակով մասնակցելու հայտ են ներկայացրել 9 կուսակցություններ, այդ թվում՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:
Նախորդող լուրը` Դ. Հարությունյանը ՀՀԿ անունից առաջարկում է, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները քննարկեն իրենց մշակած կանոնների նախագիծը