Ռ. Թովմասյան. Դ. Հարությունյանը շատ ճիշտ շարադրել է բոլորիս հուզող մտքերը
«Դավիթ Հարությունյանը շատ ճիշտ շարադրել է այն մտքերը, ինչը որ հուզում է բոլորիս»,-անդրադառնալով Դավիթ Հարությունյանի կողմից առաջարկված «Ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների» նախագծի առաջարկին, այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի Կոմունիստական կուսակցության» նախագահ Ռուբեն Թովմասյանը:
«Ես գտնում եմ, որ Դավիթ Հարությունյանը շատ ճիշտ շարադրել է այն մտքերը ինչը որ հուզում է բոլորիս: Սակայն սա չի խանգարում մեզ, որ մենք ընդդիմադիր ուժերի հետ միասին, հենց ընտրատեղամասում ստուգենք, տեսնենք բոլոր խախտումները: Այնպես որ, մենք ակտիվ աշխատելու ենք բոլորի հետ՝ թույլ չտալով, որ կեղծիքներ լինեն»:
Անդրադառնալով Քաղաքագետների միությունում կազմակերպված քննարկման արդյունքում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» կողմից ստորագրված հայտարարությանը, որով առաջարկվում է ստեղծել ընտրությունների վերահսկման միասնական շտաբ, Ռուբեն Թովմասյանը նշեց. «Մինչև Դավիթ Հարությունյանի հայտարարությամբ հանդես գալը, ես արդեն հայտնել էի այդ 4-ի ստորագրությունների մասին իմ վերաբերմունքը: Ինչ է ստացվում. այդ 4 կուսակցությունները հավաքվել են և, կարծես թե, նրանք ամբողջ հանրապետության քաղաքական դաշտի գիտակներն են, և իրենք, որ ստորագրել են, մյուսները պարտավոր են մոտենալ և ստորագրել այդ փաստաթուղթը: Դա էլ հայտնի չի, թե իրենք ներկա կլինեն, թե փաստաթուղթը իրենց քարտուղարուհու մոտ կլինի»:
«Կոպիտ սխալ է տեղի ունեցել: Փոխանակ նախօրոք բոլոր կուսակցություններին ուղարկեին փաստաթուղթը, որպեսզի ծանոթանայինք, կարդայինք, մեր առաջարկությունները, համաձայնությունները և անհամաձայնությունները այդ բոլորը նշեինք, գնայինք մասնակցեինք՝ համատեղ ստորագրեինք կամ մերժեինք: Մենք այսօր ԱԺ նախագահի ստորագրությամբ հրավեր ենք ստացել, որին մասնակցում է մեր կենտրոնական կոմիտեի քարտուղարը: Մենք այդ 4 կուսակցությունների կողմից հրավեր չէինք էլ ստացել: Նրանք կարծում են, որ եթե իրենք ստորագրեցին, մյուսները պետք է, որ ստորագրեն, այսինքն` կարգադրական տոն էր դա»,- հավելեց Ռ. Թովմասյանը:
Նախորդող լուրերը` Ռ. Բախշյան. ՀԴԿ-ն համաձայն է Դ. Հարությունյանի նախաձեռնությանը
Դ. Հարությունյանը ՀՀԿ անունից առաջարկում է, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները քննարկեն իրենց մշակած կանոնների նախագիծը