«Ռուսաստանը որոշ երկրների` առաջին հերթին Թուրքիային զգուշացնում է, որ կարող է ճանաչել ԼՂ անկախությունը»
«Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նրանով է հետաքրքիր, որ սկզբից հայտարարված էր աշխատանքային այց, բայց վերջին պահին հայտարարվեց, որ այցն այլ կարգավիճակ ունի` պաշտոնական: Եվ ըստ իս` այն արդարացրեց կարգավիճակի փոփոխությունը»,- անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Քաղաքագետի կարծիքով Լավրովի այցը պետք է շատ բարձր գնահատել:
Խոսելով նրա` Երևանում ու Բաքվում ունեցած ելույթների մասին, բանախոսը նշեց, որ Երևանում ԼՂ հարցի առնչությամբ Ս. Լավրովի ելույթները եղել են շատ մեղմ, իսկ Բաքվում` ընդհակառակը, Լավրովն արտահայտվել է շատ կոշտ: Բանախոսի կարծիքով, այսպես Ռուսաստանը նախապատրաստվում է ԼՂ բանակցային գործընթացի շրջանակներում հակամարտող կողմերի հետ հաջորդ հանդիպմանը:
Ս. Շաքարյանցի կարծիքով, ՌԴ արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի այցով ու ելույթներով «Ռուսաստանը որոշ երկրների` առաջին հերթին Թուրքիային զգուշացնում է, որ կարող է ճանաչել ԼՂ անկախությունը: Զգուշացնում է նաև Ադրբեջանին` նոր պատերազմ չհրահրել և տարածքն էլ չտրամադրել որևէ երրորդ պետության»:
Անդրադառնալով Ադրբեջանի` Իսրայելից գնած զինամթերքին, քաղաքագետն ընդգծեց, թե` Ադրբեջանը եթե ատոմային ռումբ էլ գնի, չի գերազանցի իր հարևան երկրներին և չի խախտի ուժերի հավասարակշռությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում