Հարցազրույցներ 16:05 07/04/2012

Արաբագետ. Հետևողական և արդարացի մոտեցման դեպքում Քոֆի Անանի առաքելությունը կարող է հաջողվել

Անցյալ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի շարք միջազգային համաժողովներում սիրիական հիմնախնդրի արծարծման և Սիրիայում ու նրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին Panorama.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

-Անցյալ շաբաթը հագեցած էր միջազգային իրադարձություններով. միանգամից մի քանի կարևոր համաժողով տեղի ունեցավ` նվիրված միջազգային հանրությանը հուզող տարաբնույթ խնդիրների քննարկմանը: Մինչդեռ բոլոր հանդիպումների ընթացքում, բացի բուն թեմատիկայից, կենտրոնական հարցերից մեկն է հանդիսացել սիրիական ճգնաժամը: Ի՞նչ ընդահանուր միտումներ կառանձնացնեք Դուք:
-Ընդհանուր առմամբ, թե՛ մարտի 26-27-ին Սեուլում տեղի ունեցած Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթաժողովում, ապա` մարտի 28-29-ին, Նյու Դելիում կայացած BRICS-ի անդամ պետությունների ղեկավարների հանդիպման, աշխատանքների և ընդունված հանրագումարային փաստթղթերի վրա իր կնիքն էր թողել Սիրիայի հիմնահարցը:
Իսկ ահա մարտի 29-ին Բաղդադում տեղի ունեցած ԱՊԼ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի, և վերջապես ապրիլի 1-ին Ստամբուլում կայացած «Սիրիայի բարեկամների խմբի» երկրորդ համաժողովի հիմնական թեման Սիրիան էր: Ինչպես և սպասվում էր, բոլոր հանդիպումների շրջանակներում թե՛հնչած ելույթներում, թե՛ կուլուարային քննարկումների ընթացքում և թե՛ ընդունված հայտարարություններում ու հռչակագրերում սիրիական հիմնախնդրին անդրադարձներն առավել զուսպ և հավասարակշռված էին` զերծ հակամարտության միայն մի կողմին ուղղված սպառնալիքներից ու պահանջներից: Դրանց հիմնական ուղղվածությունը բռնությունները անհապաղ դադարեցնելու, «լուրջ երկխոսություն» սկսելու մասին հակամարտող կողմերին ուղղված կոչերն էին, ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի բանագնաց Քոֆի Անանի միջնորդական առաքելությանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու վերաբերյալ հայտարարությունները, որոնք չէին պարունակում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականի պահանջը և շեշտում էին երկրի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիությունը. և սա նույնիսկ Սիրիայի բարեկամների հանդիպման պարագայում, որի հիմնական նպատակը պետք է լիներ սիրիական վարչակարգի դեմ կոնկրետ գործողությունների մշակումն ու իրագործումը, իսկ արդյունքը եղավ հիմնականում սիրիական ընդդիմության համախմբմանն ուղղված կոչերը և ֆինանսական աջակցության մասին որոշ պետությունների խոստումները:

-Ինչպես նշեցիք, այս վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում, և ամենևին էլ գաղտնիք չէ, որ թուրքական իշխանությունները լուրջ ներգրավվածություն ունեն սիրիական հիմնախնդրի շրջանակներում: Ինչպե՞ս կգնահատեք Անկարայի դերակատարությունը սիրիական հարցում:

-Իրավացի եք: Պաշտոնական Անկարան սիրիական ճգնաժամի հենց սկզբից տարբեր միջոցներով փորձել է ազդել ներսիրիական իրադարձությունների վրա. աջակցել և օժանդակել է սիրիական ընդդիմությանը, երկրի տարածքում գործունեության հարթակ տրամադրել Բաշար Ալ-Ասադի հակառակորդներին: Ստամբուլում է գտնվում սիրիական արտասահմանյան ընդդիմության`Սիրիայի ազգային խորհրդի կենտրոնական շտաբը, այստեղից է իր գործունեությունը համակարգում նաև ընդդիմության ռազմական թևի` Սիրիական ազատ բանակի հրամանատարությունը: Բացի նշվածից, Թուրքիայի տարածքում են ապաստանել ավելի քան 21 հազար սիրիացի փախստականներ, և, բազմաթիվ ԶԼՄ-ների հաղորդմամբ, փախստականների ճամբարներում թուրքական իշխանությունների աջակցությամբ տեղի են ունենում սիրիացի խռովարարների զորավարժություններ, իսկ շուրջ 910 կմ ձգվող թուրք-սիրիական սահմանը ծառայում է որպես տրանզիտային գոտի ՍԱՀ տարածք զինյալների ներխուժման և զենք-զինամթերքի ներկրման համար, ինչի պատճառով էլ թուրք-սիրիական սահմանի մերձակայքում բավականին հաճախ են տեղի ունենում զինված բախումներ:
Բացի նշվածից, Անկարան գործուն մասնակցություն է ունեցել ԱՊԼ-ի կողմից Սիրիայի դեմ քաղաքական, տնտեսական և տարաբնույթ այլ պատժամիջոցների ընդունման և կիրառման գործին, իսկ Բաշար Ալ-Ասադի վարչակարգին ուղղված թուրքական իշխանությունների հռետորաբանությունն էլ վերջին շրջանում սկսել է կրել վերջնագրային բովանդակություն:
Սակայն պետք է նշել նաև, որ Ռ.Թ. Էրդողանի գլխավորած կառավարության վարած արտաքին քաղաքականությունը, բացի այն, որ էական վնասներ է հասցրել նաև Թուրքիայի տնտեսությանը, լուրջ դժգոհության առիթ է դարձել ինչպես տարածաշրջանում,այնպես էլ հենց թուրքական հասարակության տարբեր հատվածների շրջանում. բողոքում են հատկապես ՍԱՀ-ի հետ սահմանամերձ նահանգների բնակչությունը, որոնց ապրուստի հիմնական միջոցը կախված էր Սիրիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններից: Իսկ, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում հարևան երկրների ներքին գործերին միջամտելու ճանապարհով սեփական ազդեցությունն ուժեղացնելու Անկարայի գործելաոճը կարող է հանգեցնել արդեն իսկ ձախողված զրո խնդիր հարևանների հետ քաղաքականության տրամագծորեն հակառակ արդյունքին`հարևանների հետ զրո հարաբերություններին:

-Իսկ սիրիական հարցում Անկարայի ազդեցության աճն, արդյո՞ք, բացասաբար չի անդրադառնա սիրիահայ համայնքի և հայ-սիրիական հարաբերությունների վրա:

-Սիրիայում իշխող վարչակարգի տապալման հավանականության դեպքում այստեղ նոր ձևավորված ցանկացած իշխանության վրա զգալի կլինի Անկարայի ազդեցությունը, որն իր արտացոլումը կունենա Դամասկոսի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վրա. վերջինի դեպքում հետընթաց կապրեն ինչպես ՀՀ-ի հետ հարաբերություններն, այնպես էլ այն բոլոր պետությունների, որոնց հետ Անկարան խնդիրներ ունի:
Իսկ սիրիահայ համայնքի վրա ներքաղաքական ճգնաժամն արդեն իսկ բացասական հետևանքներ է ունեցել. գաղութը սկսել է նոսրանալ: Եվ երկարաժամկետ հեռանկարով` այսինքն՝ երկրում տևական քաղաքացիական պատերազմի, կա՛մ արտաքին ռազմական միջամտության և այլ տարբեր միջոցներով հնարավոր իշխանափոխության պարագայում, դժվար է սիրիահայ համայնքի համար դրական զարգացումներ կանխատեսելը, չնայած որ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում համայքը պահպանել է դրական չեզոքություն: Ըստ իս` այստեղ պետք է կարևորել նաև հոգեբանական գործոնը, քանի որ սիրիահայերը Սիրիային վերաբերում և նրա համար ցավում են, ինչպես սեփական հայրենիքի. և դա բնական է`Սիրիայի տարածքում հայերը հաստատվել և ապրում են շատ ավելի վաղուց, քան նույն թուրքերը իրենց ներկայիս հայրենիքի տարածքում և բացի այդ, այս երկրը և նրա ժողովուրդը կարևոր դերակատարություն են ունեցել մեր ժողովրդի համար ճակատագրական պատմափուլի ընթացքում: Եվ, այնուամենայնիվ, առաջարկում եմ դիտարկել նաև մեդալի մյուս երեսը. սիրիահայ համայնքի դիրքերը կարող են շատ ավելի ամրապնդվել հասարակական և նույնիսկ քաղաքական կյանքի տարբեր ասպարեզներում ներկայիս վարչակարգի պահպանման դեպքում, ինչի հավանականությունը ևս ամբողջությամբ չի սպառվել:

-Կիսում ե՞ք արդյոք այն տեսակետը, որ որոշակի փոփոխություն է կրել Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական հարցի վերաբերյալ:

-Ի պատասխան Ձեր հարցին` կցանկանայի մեջբերել նախ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Քոֆի Անանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հնչեցրած հետևյալ հայտարարությունը. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ջանքերը: Միգուցե, Սիրիայի համար սա վերջին հնարավորությունն է` խուսափելու տևական և արյունալի քաղաքացիական պատերազմից»: Այս միտքը ՌԴ նախագահն, իր իսկ հավաստմամբ, վերահաստատել և զարգացրել է նաև Սեուլում ունեցած մի շարք կուլուարային միջոցառումների ընթացքում և գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսում. «Ենթադրենք, որ Ալ-Ասադը հրաժարական է տվել և այս կամ այն պատճառներով այլևս որոշումներ չի կայացնում, ինչ է, դրանից իրավիճակը կփոխվի՞»: Իմ կարծիքով` այս հայտարարությունները քողարկված մեսիջ են պարունակում` ուղղված սիրիական իշխանություններին և նաև հենց Բաշար Ալ-Ասադին` հրաժարվելու անհեռատես և անզիջում քայլերից: Հակառակ դեպքում Մոսկվան կարող է առնվազն ձեռնպահ մնալ այլ ձևաչափերում Սիրիայի նախագահի հրաժարականի պահանջը պարունակող որևէ որոշման կայացման հարցում:
Մյուսը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Երևանում տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած հետևյալ միտքն էր. «Սիրիական կառավարությունը, ինչպես նշված է Քոֆի Անանի ծրագրում, և մենք աջակցում ենք դրան, պարտավոր է կատարել առաջին քայլը, պարտավոր է սկսել զորքերի դուրսբերումը»: Կարծում եմ` մինչ այդ զորքերն առաջինը դուրս բերելուց հրաժարվող պաշտոնական Դամասկոսի դիրքորոշման փոփոխության վրա էական ազդեցություն ունեցավ նաև Մոսկվայի պաշտոնական տեսակետը:

-Ըստ Ձեզ`ի՞նչ հեռանկարներ ունի Անանի առաքելությունը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման գործում:
-Հետևողական և արդարացի մոտեցման դեպքում, տեսականորեն դեռևս հնարավոր է դրականորեն ազդել իրավիճակի վրա: Վստահ եմ, որ առաքելությունը կանգնելու է լուրջ խնդիրների առջև ծրագրի մի շարք կետերի իրագործման հարցում: Նախ, խոսքը վերաբերում է բռնությունների երկկողմանի դադարեցմանը: Թեպետ Սիրիական ազատ բանակի հրամանատարը հայտարարել է, որ «քաղաքներից բանակային ստորաբաժանումների դուրսբերումից հետո իրենք ամբողջությամբ կդադարեցնեն կրակը», այնուամենայնիվ, ըստ իս, դա գործնականում անհնար է: Եվ դրա հիմնական պատճառն այն է, որ որոշ հետախուզական տվյալների համաձայն Սիրիայի տարածքում գործում են զինյալների տարբեր խմբեր և նույնիսկ ահաբեկչական կազմակերպություններ, և ՍԱԲ-ի ղեկավարությունը լիակատար ազդեցություն չունի այդ խմբավորումների վրա ու չի համակարգում դրանց գործունեությունը:
Մյուս կետը, որը կարող է տարաձայնություններ առաջ բերել հակամարտ կողմերի միջև, ապօրինի ձերբակալված անձանց ազատելու խնդիրն է, քանի որ ընդդիմությունը փորձելու է հասնել հնարավորինս մեծ թվով կողմնակիցների ազատմանը, ինչին, անշուշտ, դեմ հանդես կգան սիրիական իշխանությունները. սրա մեխանիզմն էլ հստակեցված չէ:
Եվ վերջապես Անանի ծրագրի ամենաթույլ կողմը` ժամանակային շրջանակների անորոշությունը հնարավորություն կընձեռի կյանքի կոչելու Սիրիայի բարեկամների խմբի վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված ֆինանսական պայմանավորվածությունները, ինչը հնարավորություն կտա ՍԱԽ-ին մանևրելու և խաթարելու սիրիական իշխանությունների հետ բանակցությունների ընթացքը, քանի որ որևէ մեկը չի ցանկանա հրաժարվել կամ զրկվել նման մասշտաբի ֆինանսական հոսքերից: Իսկ այս ամենի հետևանքով, չի բացառվում, որ սիրիական ճգնաժամը կվերածվի երկարատև քաղաքացիական պատերազմի կամ տեղական և ներքին հակամարտություններին բնորոշ «արյան վրա հիմնված» բիզնես-ծրագրի, ինչպես, ասենք, Գազայի հատվածի կամ Իրաքի դեպքում է:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}