Է. Հակոբյան. Գալիք խորհրդարանական ընտրությունները որակապես տարբերվելու են նախորդ ընտրություններից
Գալիք խորհրդարանական ընտրությունները որակապես տարբերվելու են Հայաստանում անցկացված նախորդ ընտրություններից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս նասին նշեց Ազատ հասարակության ինստիտուտ» դիտորդական ՀԿ նախագահ, քաղաքագետ Էդգար Հակոբյանը՝ հավելելով, որ տարբերությանը զգացվելու է «թե՛ մրցակցային ֆոնի, թե՛ ընդդիմադիր ուժերի ավելացման, և թե՛ համացանցի զարգացման» տեսանկյունից:
Բանախոսը նշեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը, ինչպես և նախկինում, գալիք խորհրդարանական ընտրություններին ևս նախատեսում է իրականացնել դիտորդական առաքելություն: «Դիտորդներ լինելու են ընտրատեղամասերում և շրջիկ խմբեր են լինելու, ովքեր մեր դիտորդների արձանագրած փաստերը կենտրոնացնելու են: Այս նախընտրական շրջանը ևս դիտարկելու ենք, և թե՛ դրականը, թե՛ բացասականը ներկայացվելու է վերջնական հաշվետվության մեջ»,- նշեց Էդգար Հակոբյանը:
Է.Վարդանյանի խոսքերով, նախընտրական փուլում իրենց գործունությունը հիմնականում ուղված է ընտրացուցակների մաքրմանը:
«Ուսումնասիրությունների ընթացքում մենք կենտրոնանում ենք ցուցակների վրա, որպեսզի կարողանանք մեր լուման ունենալ ցուցակների մաքրման գործընթացում: Ընտրողների վերջնական ցուցակները հայտնի են լինելու ընտրություններից առաջ: Կատարյալ ընտրացուցակ ոչ մի երկրում չկա, բացառությամբ սկանդինավյան երկրների: Դա ընդհանուր համակարգի խնդիր է, չունենք էլեկտրոնային ընդհանուր բազա, այդ պատճառով այս ժամանակահատվածը կարևոր է ցուցակների մաքրման համար, ինչու չէ նաև մահացած մարդկանց անուններից մաքրելու համար»,- նշեց Էդգար Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում