Ժամանակակից զենք Գելից` մեր վրաց հարևաններին
«Հրապարակը» գրում է, թե խոսակցություններ են շրջանառվում, որ ոստիկանության ներքին զորքերի արդեն նախկին հրամանատար, «Գել» մականունով Գարիկ Գաբրիելյանին ձերբակալել են: Սակայն երեկ թերթին հաջողվել է կապվել Գաբրիելյանի հետ, որը թեև ազատության մեջ է, սակայն խուսափում է այս օրերին շրջանառվող լուրերը մեկնաբանել: Իրեն ուղղված հարցերին նա կտրուկ պատասխանել է. «Ես ոչինչ չեմ մեկնաբանում»:
Թերթը հիշեցնում է, որ նա օրերս հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: «Ըստ շրջանառվող լուրերի, պարզվել է, որ նա իր ենթակաների հետ զենք-զինամթերք և զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել: Նրա տեղակալը կալանավորված է: Ըստ որոշ տեղեկությունների, նրանք բավականին ժամանակակից զենք են վաճառել մեր վրաց հարևաններին»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները