Հայաստան է եկել թաղային հեղինակություն Քլոսը
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Հայաստան է վերադարձել թաղային հեղինակություն համարվող Վարդան Ավագյանը`Քլոս մականվամբ, որը մոտ 20 տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Նա Հայաստան է եկել ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին` Տոնուսի Աշոտին ԱԺ ընտրությունների հարցում օգնելու համար: Այս տեղեկությունը հաստատել է նաև Տոնուսի խոսնակը` ասելով. «Տոնոյանը և Ավագյանը մանկության ընկերներ են և հիմա էլ ունեն շատ ջերմ և ընկերական հարաբերություններ, իսկ այդ հարաբերությունների մեջ պետք չէ քաղաքական որևէ ենթատեքստ տեսնել: Իսկ կօգնի պարոն Տոնոյանին, թե ոչ` կխնդրեմ, որ Ավագյանին հարցնեք»:
Թերթը հիշեցնում է, որ նույն Քլոսը ժամանակին աշխատում էր ՀՀԿ-ի համար, քանի որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) մտերիմն էր համարվում: Ինչ վերաբերում է Տոնուսին, ապա թերթը հիշեցնում է, որ վերջինիս բազմաթիվ հավատարիմներ, այդ թվում նաև` 2007-ին նրա նախընտրական շտաբի պետը, լքել են նրան. Տոնոյանը խաբել է երբեմնի մտերիմներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները