Ռոբերտո Մանչինին վախենում է պաշտոնանկությունից
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իր պաշտոնանկության համար ռեալ հնարավորություններ կան: Թիմը նրա գլխավորությամբ այժմ 5 միավորով հետ է մնում «Մանչեսթեր Յունայթեդից», և լուրջ վտանգ կա, որ ակումբն այս մրցաշրջանում ոչ մի տիտղոս չի նվաճի: Չնայած այն հանգամանքին, որ Պրեմիեր լիգայում ելույթների ողջ ժամանակահատվածում «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում ամենաբարձր դիրքն է զբաղեցնում և ռեկորդային քանակով միավորներ է վաստակել, մարզիչը վախենում է, որ ակումբի սեփականատերերը, միևնույն է, կհեռացնեն իրեն:
«Հույս ունեմ` սեփականատերերը հասկանում են, թե ինչ մեծ առաջընթաց ենք արձանագրել վերջին երկու տարվա ընթացքում: Բայց ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել: Դա վերաբերում է նաև չեմպիոնական մրցավազքին. մեկ շաբաթվա ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել:
Երբ նման աշխատանք ես ստանձնում, պետք է գիտակցես, որ ոչ մի բանից չես կարող ձերբազատված լինել: Ես դա գերազանց հասկանում եմ: Կարևորն այն, որ համառորեն աշխատում եմ և կատարելագործում եմ իմ թիմը:
Իմ պայմանագրի ավարտին մեկ տարի է մնում: Աշխատանքս այստեղ սկսել եմ 2,5 տարի առաջ, և այս ժամանակատվածում թիմն զգալիորեն աճել է: Աճել են ֆուտբոլիստները, ակումբը: Ինձ համար դա ամենակարևորն է: Կարծում եմ` առաջընթաց արձանագրել ենք, բաց որոշումները, իհարկե, ես չեմ կայացնում: Ձգտում եմ ողջ ուժով, սակայն իմ հեռանկարներն ակումբում իմ ձեռքերում չեն»,- Մանչինիի խոսքերը մեջբերել է «Daily Mirror»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա