Արմավիրյան կրակոցներ. հարուցվել է քրեական գործ
Ապրիլի 6-ին, ժամը 07.45-ին հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ քունքային շրջանի կտրված վերք, մաշկի ենթամաշկի մկանների անոթների վնասվածք, քունքային ճաք, ձախ ձեռնաթաթի 4-5 մատների տրավմատիկ ամպուտացիա, աջ ձեռնաթաթի մեկ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Առնակ Կուրղինյանը:
Նույն օրը, ժամը 10.10-ին ոստիկանության Մեծամորի բաժնից հաղորդում է ստացվել, որ «ձախ կոնք-ազդրային շրջանի կտրված վերք» ախտորոշմամբ Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել 1981 թ. ծնված Սամվել Պողոսյանը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը գիշերը, Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտակայքում, վիճաբանության ժամանակ, Ա. Կուրղինյանին և Ս. Պողոսյանին ծեծի են ենթարկել և նշված վնասվածքները պատճառել անհայտ անձինք:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
Նույն միջադեպի հետքերով ՀՀ գլխավոր դատախազության կայքում ևս հաղորդագրություն կա, որում նշվում է, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի քննաչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախորդող` http://www.panorama.am/am/society/2012/04/06/armavir/
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները