Պան Գի Մունը կոչ է արել Բաշար ալ-Ասադին դադարեցնել կրակը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հատուկ կոչով դիմել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որում կտրուկ քննադատության է ենթարկել սիրիական իշխանությունների գործողությունները: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Գլխավոր քարտուղարի հայտարարությունում, մասնավորապես, ասված է, որ «Սիրիայի կառավարությունը գործողություններ է իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ, խախտելով միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները»:
Հայտարարությունում նշվում է, թե «Ռազմական գործողությունների դադարեցման վեջնական ժամկետը, որը նշանակված է ապրիլի 10-ին, չի կարող արդարացում լինել խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումները շարունակելու համար»:
Հիշեցնենք, նախօրեին հաղորդվել էր, թե սիրիական քաղաքներում շարունակվում են բախումները ընդդիմության և կառավարական զորքերի միջև, որոնց ժամանակ զոհվել էր 60 մարդ:
Ավելի վաղ, սիրիական կառավարության ներկայացուցիչը ազդարարել էր, թե բանակային զորամիավորումները Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագրի համաձայն, սկսել են դուրս բերվել բնակավայրերից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում