SOS Աբովյան 32-ից. «Շարունակվում է ապօրինի խլուրդաբանությունը» (Լուսանկարներ)
Քիչ առաջ «SOS!!!»-ով հանդես եկան Աբովյան 32 շենքի բնակիչները:
«Տոնական այս օրով Աբովյան 32 հասցեում շարունակվում է ապօրինի խլուրդաբանությունը: Նկուղային հարկի «օբեկտի» տերը հրահանգել է շարունակել փորել շենքի տակ՝ թուլացնելով բնակելի շենքի հիմքերը: Վտանգի է ենթարկվում նաև հարակից ծառը»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Աբովյան 32 հասցեում գործող 934 թվականին կառուցված, Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Աբովյան 32 հասցեում գտնվող շենքի նկուղում անցած տարվա ամռանից սկսած շինարարական աշխատանքեր են իրականացվել: Բնակիչների պնդմամբ, դրանց պատճառով մի քանի բնակարանների պատերին ճաքեր են առաջացել: Բնակիչները նամակներ են հղել քաղաքապետարանին, մշակույթի, քաղաքաշինության նախարարություններին:
Նախորդող հրապարակումներ`
Աբովյան 32, մշակութային հուշարձան. 80-ամյա պատմական շենքը վտանգված է
Աբովյան 32-ի բնակիչները նամակների պատասխաններ են ստանում. Դրանք այնքան էլ հուսադրող չեն
«Հո պահակ չե՞մ կանգնելու». Մշակույթի նախարարությունը դեռ չի ծանոթացել Աբովյան 32-ում կատարված աշխատանքներին