Վրեժ՝ հոր համար
«Երկիրը» գրել է, թե օրեր առաջ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ «ՀայՌուսգազարդ»-ում ազատում են աշխատանքից բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում աշխատել ՀՀԿ-ի օգտին և ձայնը տալու են ԲՀԿ-ին։ Թեև որպես «հրահանգիչ» նշվեց ընկերության Աջափնյակի վարչության պետի անունը, բայց թերթի տեղեկություններով` հրահանգը ամենավերևից է եկել։
«Երկիրի» աղբյուրները պնդում են, որ «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն Վարդան Հարությունյանը իրականում աշխատում է ոչ այնքան ՀՀԿ-ի համար, որքան ԲՀԿ-ի դեմ։ «ԲՀԿ-ի հետ Հարությունյանի խնդիրները անձնական են։ Նա վրեժ է լուծում հոր չիրականացած երազանքի համար։ Վարդան Հարությունյանի հայրը՝ Ռուբիկ Հարությունյանը, ով 2009թ. սեպտեմբերի 15-ին վայր դրեց պատգամավորական մանդատը, այս անգամ ԲՀԿ ցուցակում ընդգրկվելու և կրկին պատգամավոր դառնալու մեծ ցանկություն ուներ, որը, սակայն, մնաց օդում կախված»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները