Դեմկուս. Եթե ջեմ չբաժանեն, 10 տոկոսից ոչ պակաս ձայն կլինի
Ներկա պահին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամների թիվը շուրջ 5 հազար է, իսկ ազատ և հավասար ընտրապայքարի և թափանցիկ քվեարկության դեպքում Դեմկուսը կկարողանա 10 տոկոսից ոչ պակաս ձայն հավաքել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` խոսելով ընտրական գործընթացի շրջանակներում Դեմկուսի հնարավորությունների և սպասելիքների մասին: «Մենք կհավաքենք 10 տոկոսից ոչ պակաս, եթե բոլոր հնարավորությունները հավասար լինեին, որ մեկին ջեմի բանկա, մյուսին գումար չբաժանեին», - ասաց բանախոսը:
Նա նաև տեղեկացրեց, որ մարզերում և Երևանի որոշ համանքներում ՀԴԿ նախընտրական շտաբները տեղակայված կլինեն կուսակցության անդամների բնակարաններում: «Մենք այդքան հնարավորություն չունենք ամեն մի համայնքում 40-50 հատ շտաբ ունենալ», - հավելեց Ա.Սարգսյանը:
Դեմկուսի առաջնորդը որպես պոտենցիալ ընտրող հմարում է մտավորականության այն հատվածը, որն ընդունում է դեմոկրատական սոցիալիզմի գաղափարը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր երկրում սոցիալական լուրջ փոփոխություններ են ակնկալում: Նրա խոսքով` ընտրացուցակներում գիտնականների և քաղաքական գործիչների կողքի հասարակ աշխատողների` մետրոպոլիտենի գնացքի վարորդի ներառումը պետք է խորհդարանում ապահովի հասարակության լայն խավերի ներկայացվածությունը:
«Մենք խորհրդարանում միանշանակ կարող ենք որակական փոփոխություններ մտցնել, որովհետև մեր մուտքին քաղաքական էլիտայից շատ քիչ են սպասում, սակայն մեր կողմնակիցները շատանում են»,- վստահեցրեց նա:
Միաժամանակ բանախոսը նշեց, որ ընտրողների մոտ հիասթափություն կա և շատերը չեն ցանկանում նույնիսկ գնալ ընտրության և հնարավոր է, որ ընտրություններին մասնակցեն 800-900 հազար քաղաքացի: Ազգային Ժողով չանցնելու դեպքում, ըստ Ա.Սարգսյանի, կուսակցությունը շարունակելու է իր դերակատարությունն ունենալ ընդդիմադիր քաղաքական դաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները