Մայքլ Մալուֆ. Ռուսաստանն արդիականացնում է Հայաստանում իր ռազմաբազան՝ սիրիական հնարավոր զարգացումների կանխատեսմամբ
Ռուսաստանը սկսել է ավելի շատ զինվորականներ ուղարկել և արդիականցնել Հայաստանում գտնվող իր ռազմաբազան՝ Սիրիայում ահագնացող ճգնաժամին արձագանքելու համար: Այս մասին իրանական «Press TV» հեռուստաընկերությանն հայտնել է Պենտագոնի նախկին ներկայացուցիչ Մայքլ Մալուֆը, մեկնաբանելով ՌԴ անվտանգությանը սպառնացող սիրիական զարգացումները:
«Սիրիան Մոսկվայի կենսական շահերին սպառնացող խնդիրների մեկ մասն է ընդամենը: Օրինակ, ներկայումս Ռուսաստանը ավելի շատ զորքեր է ուղարկում և արդիականցնում է իր ռազմաբազան Հայաստանում՝ Մերձավոր Արևելքում, Սիրիայից մինչև Իրան ներառյալ հնարավոր ճգնաժամի կանխատեսմամբ», - ասել է Մալուֆը:
Նրա խոսքերով, եթե սիրիական ընդդիմությունը չհանգստանա, Ռուսաստանը հնարավոր է գործի դնի նաև Սիրիայում առկա իր ռեսուրսները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում