«Քամի են անում». Արամ Մանուկյանը՝ Հարությունյանի հայտարարության մասին
«Իրենք կարող են միայն մի բանով օգտակար լինել` պաշտպանել օրենքը, գործել օրենքով, մեռածներին, տասը տարի Հայաստանում չապրածներին ցուցակներից հանեն: Միայն այդ դեպքում կհավատամ, որ իրենք անկեղծ մղում ունեն, ցանկություն ունեն աշխատելու», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանի օրերս արված հայտարարությունը, ասաց Հայ Ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք՝ Դավիթ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անունից օրերս հանդես էր եկել հայտարարությամբ և կոչ էր անում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին միավորվել մեկ «ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ»-ի շուրջ ու գնալ ընտրությունների:
«Եկե´ք մեկ անգամ այլ կերպ վարվենք: Եկե´ք բոլորս միասին կանգնենք մեջք մեջքի լավ ընտրությունների անցկացման հարցում ու իրականացնենք նման ընտրություններ: Եկե´ք կարևոր այս գործընթացը չդարձնենք «փիառ» ակցիա, այլ ներգրավենք իսկապես բոլորին, պայմանավորվենք բոլոր հարցերի շուրջ մեկ փաթեթով, պայմանավորվենք թե´ ընտրությունների հանրային վերահսկողության մեխանիզմների, թե´ ընտրությունների ընթացքում յուրաքանչյուրիս վարքականոնների, թե´ փոխադարձ հարգանքի և թե´ արդար մրցակցության ապահովման շուրջ: Պայմանավորվե´նք, միասին էլ իրականացնենք. բոլոր ութ կուսակցություններով ու մեկ դաշինքով»,- իր հայտարարության մեջ նշել էր Հարությունյանը:
«Ախր ընդդիմությունից ի՞նչ է ուզում, ընդդիմությունը ի՞նչ կարող է անել: Բացարձակ ձև է, տակը բովանդակություն, իրականություն չկա, քամի են անում, ո՞ւմ են խաբում դրանով: Հազար ձև առաջարկեցինք` ուզո՞ւմ եք լարումը թուլացնել, մի քայլ արեք, որ տեսնենք, որ դուք ուզում եք, որ ընտրություններն արդար լինեն: Քանի ամիս է ասում ենք՝ մեռածները ցուցակում են, Հայաստանից տասը տարի բացակայածները ցուցակներից պետք է հանվեն, մադկանց լրացուցիչ մի´ գրանցեք ուրիշների տների վրա: Կաշառքի դեմը թող պայքարեն, արդարադատության նախարարը չգիտե՞, որ հենց հիմա բոլոր թաղապետերը կաշառք են բաժանում, ասֆալտ են անում, մեծամասնականի Հանապետականի թեկնածուին են գովազդում, չգիտե՞ն էդ մասին, ո՞ւմ հետ ուս ուսի տանք, աշխատենք: Ուս ուսի տալու կարիք չկա, թող օրենքը պահպանեն»,- կարծիքն արտահայտեց Արամ Մանուկյանը:
Նախորդիվ`
Դ. Հարությունյանը ՀՀԿ անունից առաջարկում է, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները քննարկեն իրենց մշակած կանոնների նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում