Վալենտինա Մատվիենկո. Ղարաբաղյան հակամարտությունն արագ լուծում չունի
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտիա Մատվիենկոն, ով այցով գտնվում է Ադրբեջանում, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտութանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Մատվիենկոն, մասնավորապես, ասել է «ԼՂ հակամարտությունը չունի արագ լուծում, այն բարդ է: Հարցի առնչությամբ մենք խստորեն գործում ենք ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակներում և առաջնորդվում ենք միջազգային իրավունքով», - ասել է Մատվիենկոն:
Դաշնային խորհրդի նախագահը նշել է, թե Մինսկի խմբի ներուժը դեռևս սպառված չէ, ինչը թույլ է տալիս շարունակել բանակցային աշխատանքները: «Ռուսաստանը զբաղեցրել է և այսուհետ ևս զբաղեցնելու է ակտիվ դիրքորոշում երկուստեք ընդունելի որոշումների հասնելուն միտված իր դիտորդական առաքելությամբ: Երկու կողմերից էլ անհրաժեշտ է բարի կամքի դրսևորում և խաղաղ լուծումների որոնում», - ասել է Մատվիենկոն:
Հակամարտության կարգավորման գործում Մատվիենկոն բարձր է գնահատել նաև խորհրդարանի դերակատարությունը: «Դա խորհրդարանական դիվանագիտությունն է: Կարծում եմ, մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ փոխադարձ կապերի կազմակերպման, մեր մտավորականների, մշակույթի գործիչների եռակողմ հանդիպումների վրա: Մեր նպատակն է ՝ ստեղծել վստահության մթնոլորտ: Առանց վստահության մթնոլորտի խնդրի գործնական կարգավորումը կլինի շատ բարդ: Կարծում, որ խորհրդարանի դերը կարող է լինել հենց դա», - ասել է Մատվիենկոն: