Պիրլո. «Այժմ ամեն ինչ կախված է «Յուվենթուսից»
«Յուվենթուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն «A» սերիայի 31-րդ տուրից հետո, որի արդյունքներով նրա թիմը կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը, նշել է, որ այժմ չեմպիոնի կոչման համար պայքարում ամեն ինչ իրենցից է կախված:
«Մենք գիտենք, որ հիմա ամեն ինչ մեզանից է կախված: Եթե հաղթենք մնացած 7 խաղում, մեզ ոչ ոք չի հասնի: Այժմ Սկուդետտոյի նվաճման մեր հնարավորությունները հավասար են 50 տոկոսի: Ինչ վերաբերում է «Միլանին», ըստ իս` այդ թիմը ճգնաժամի մեջ չէ: «Ֆիորենտինայի» հետ խաղում նրա գործողությունների վրա իր կնիքն էր դրել հոգնածությունը, որը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում անցկացրած ծանր հանդիպումների հետևանք էր: Բայց, կրկնում եմ, հիմա ամեն ինչ մեզանից է կախված»,- Պիրլոյի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա