Մահացած գյուղապետը մարզպետի զո՞հ. «Ո՞ր լրատվամիջոցն է տենց բան գրել»
Մի քանի օր առաջ լրատվամիջոցները լուր տարածեցին, թե Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղապետ Արարատ Պողոսյանը հանդիպել է մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է ու տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը` գյուղապետն այսօր առավոտյան մահացել է:
Շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀԿ-ական մարզպետ Ս.Սահակյանը իր մոտ է կանչել գյուղապետին ու հայտարարել, որ իր տեղեկություններով գյուղապետը կարծես ԲՀԿ-ի օգտին է աշխատում, քանի որ գյուղում Գագիկ Ծառուկյանի թիմն ավելի շատ համախոհներ ունի: Այնուհետ Արագածոտնի մարզպետը, նույն լուրերի համաձայն, Ա.Պողոսյանին սպառնացել է, որ եթե այդ խնդիրը արագ չկարգավորվի ու ընտրություններին ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ավելի շատ ձայն հավաքի, ապա ինքն անձամբ հաշվեհարդար կտեսնի գյուղապետի հետ: Այս ամենից հետո գյուղապետը դուրս է եկել ու կտրուկ վատացել հենց մարզպետարանի մոտ, իսկ երեկոյան արդեն տանը նրան կաթված է խբել ու նա տեղափոխվել է հիվանդանոց:
Panorama.am-ը փորձեց մարզպետ Սահակյանից ճշտել, թե իրականում այդ ի՞նչ հանդիպում ու խոսակցություն են նրանք ունեցել, որ գյուղապետը դուրս գալուն պես մահացու վատացել է: Սակայն Ս.Սահակյանը անմիջապես հերքեց, որ ինքը հանդիպել է գյուղապետի հետ.
«Հանդիպում չի եղել, իրենց ընտանիքի անդամներն էլ գիտեն…էտ մարդուն 15-20 օր ա չեմ տեսել»,- նշեց նա:
Նշենք, որ խոսակցության սկզբում Ս.Սահակյանը վրդովված փորձեց ճշտել, թե` «ո՞ր լրատվամիջոցն է տենց բան գրել» ու ավելացրեց, թե ցավում է, որ նման անհեթեթություն են տարածել:
Հետո ավելացրեց, թե զարմանում է, ինչպե՞ս են նման բան գրել, քանի որ.
«Բա Հանրապետականը ո՞նց կաշխատի ուրիշ կուսակցության համար, գյուղապետը էս քսան տարի ա ՀՀԿ անդամ ա, ո՞նց կարող է ուրիշ կուսակցության համար աշխատի»:
Այդ դեպքում ինչպե՞ս և որտեղի՞ց են նման լուրեր տարածվում հարցին Ս.Սահակյանն արձագանքեց, որ տեղյակ չի ու հորդորեց նաև մահացած գյուղապետի ընտանիքի անդամներից ճշտենք, որ ինքն իսկապես 15-20 օր Ա.Պողոսյանի հետ չի հանդիպել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա