Ադրբեջանում Իրանի դեսպան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային նորմերի շրջանակներում
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային նորմերի շրջանակներում:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ադրբեջանական «ANS» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին:
Դեսպան Բահրամին նշել է, որ Իրանն անկասկած Հայաստանի հետ ունեցած իր հարաբերությունները կօգտագործի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի խաղաղ և արդար ճանապարհով` միջազգային օրենքների և նորմերի շրջանակներում:
Իրանի դեսպանը, խոսելով Մինսկի խմբի միջնորդական առաքելության մասին, նշել է. «Դժբախտաբար ավելի քան 18 տարի է, ինչ Մինսկի խումբը չի կարողացել լուծել հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի տարածաշրջանի երկրների ջանքերով»: