Ընտրական գործընթացներն ու արժեքային խնդիրները. «Խիղճ ենք աճուրդի հանում, սակայն պահանջում ենք անխռով կյանք»

Հեղինակ` Արմեն Սարգսյան

Յուրաքանչյուր հասարակության մշտապես ուղեկցել և ուղեկցում են արժեքային բնույթի բազմաթիվ խնդիրներ: Իրողություն, որի հանդեպ անտարբերությունն ու գործնական կրավորականությունը հաճախ նպաստում են այն բանին, որ առկա խնդիրները համակարգային բնույթ ստանալու հայտ են ներկայացնում: Այս առումով, պետք է նկատել, ժամանակակից հայաստանյան իրականությունը բավականին պերճախոս է, քանզի անցումային փուլ ապրած կամ ապրող մեր պետության մեջ կարելի է արձանագրել արժեքային ճգնաժամի «հաղթարշավը», ինչը, անշուշտ, ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ իրողությունների հետ է կապված:

Օբյեկտիվ այն պատճառով, որ ժամանակակից տեխնոցենտրիստական աշխարհը շարունակում է ընդլայնել հոգևոր «դատարկության» սահմանները` նպաստելով ժամանակակից մարդու ապա ոգեղենացմանը: Այս տեսանկյունից պատահական չի կարելի համարել է. Ֆրոմի այն միտքը, համաձայնորի «եթե գերմանացի մտածող Նիցշեն փաստեց Աստծո մահը, ապա 20-րդ դարում արդեն պետք է խոսել մարդու մահվան մասին»:

Ասել կուզենք, որ տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդը կարծես հեռանում է իր մարդկային կոչումից, դառնում է իր իսկ մտահղացման` տեխնիկայի ազդեցության կրավորական զոհը, «կուրանում» է արժեքային նորաձևությամբ, խոսում է մարդկայնորեն վեհի ու գեղեցիկի մասին, սակայն աչքի ընկնում կենդանական անկաշկանդությամբ:

Ասվածի համատեքստում ժամանակավրեպ չի կարելի համարել նաև մտածողներից մեկի միտքն առ այն, որ ժամանակակից մարդկությունը նմանվում է հանրահայտ «Տիտանիկ» նավին, որը շուտով կարող է բախվել ասյբերգին: Վերջինիս վերջրյահատվածը խորհրդանշում է մերօրյա ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բնապահպանական և այլ խնդիրները, մինչդեռ ստորջրյա հատվածը խորհրդանիշն է ժամանակակից հասարակության սպառողական և ապա ոգեղենացված նկարագրի: Իսկ դա ավելի վտանգավոր է, քանզի իրապես կասկածահարույց է դարձնում մարդկության վաղվա օրը: «Եթե մենք, - ասում է Բերգը, - կորցնենք ամեն ինչ, սակայն պահպանենք Աստծուն, ապա չենք կորցնի ոչինչ, սակայն եթե կորցնենք Աստծուն, բայց պահպանենք ամեն ինչ, ապա ըստ էության կկորցնենք ամեն ինչ»:

Վերոգրյալը բացառություն չէ մերօրյա հայաստանյան իրականության պարագայում, որը բավականին հարուստ է ճգնաժամային ու համակարգային բնույթ ստացած արժեքային-բարոյական հիմնախնդիրներով: Խնդիրներ, որոնցից անմասն չեն մնացել մեր կյանքի քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ բնագավառները: Խնդիրներ, որոնք այսօր կանգնած են լուծման հրամայականի ներքո և որոնք, համոզվածենք, սկզբունքորեն հաղթահարելի են, քանզի, ինչպես ասում են, ճգնաժամի գիտակցումը ճգնաժամի հաղթահարման նախաքայլն է: Ուստի, մեզանում առկա խնդիրների բարձրաձայնումն ու ոլորտային մակարդակում ներկայացումը հնարավորություն կտա ինչպես ճգնաժամի գիտակցման խորացման, այնպես էլ հաղթահարման ուղիների ու կամքի մշակման:

Ստորև կփորձենք առանձին ներկայացնել տարբեր բնագավառների առնչվող և արժեքայինի հետ ընդհանրության աղերսներ ունեցող մի շարք խնդիրներ, որոնք իրապես խոչընդոտ են հանդիսանում մեզանում դրական փոփոխություններ իրագործելու ճանապարհին:


1. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հայ ժողովրդի բազմադարյա պետականազուրկ գոյությունը յուրահատուկ կնիք է թողել պետության, պետական ինստիտուտների դերի և նշանակության ընկալումների վրա: Բանն այն է, որ անկախ պետականության բացակայության պայմաններում հայն իր ընտանիքի, համայնքի գոյության պահպանման, անվտանգության և բարեկեցության ապահովման խնդիրը հիմնականում դատապարտված է եղել լուծել ոչ թե պետական ինստիտուտների, այլ դրանց այլ ընտրանք հանդիսացող«չգրված օրենքների» միջոցով:

Իրողություն, որը թեպետ ժամանակին ունեցել է որոշակիորեն դրական գործառույթ, այնուամենայնիվ ինքնության արդիականացման արդի հրամայականների համատեքստում հաղթահարման կարիք է զգում: Ավելին, անկախ պետություն ունենալու ցանկությունը մեզանում այնքան մեծ է եղել, որ հաճախ պետությանն անարդարացիորեն վերագրել ենք հեքիաթների ամենակարող հերոսներին բնորոշ «փրկարարական» որակներ: Այսինքն` պետությունը փրկիչն է, մենք` փրկման ենթակաները:
Պետականության բացակայության պայմաններում այնքան ենք ապրել «առաքյալ-պետության» գաղափարով, որ բարդույթավորվել ենք «ամենափրկիչ» պետության խնամյալը լինելու հոգեբանությամբ: Իսկ այս ամենի արդյունքն այն է, որ ՀՀ անկախացումից ի վեր մեր պետությունը գնահատել ենք «առաքյալ կամ փրկիչ պետության» մոդելի դիրքերից և ոչ թե փորձել ենք մեր քաղաքացիական «առաքելությամբ» կայացնել հանրային, ազգային շահը սպասարկող պետությունը:
Այս առումով պատահական չէ, որ մեզանում ժողովուրդ-իշխանություն, ընդդիմություն-իշխանություն «դուետները»քաղաքական բեմահարթակում հիմնականում հանդես են գալիս որոշակի թշնամության դիրքերից: Բանն այն է, որ ժողովուրդը պետությունը ներկայացնողներից՝ իշխանություններից, պահանջում է հոգսազերծ և բարեկեցիկ կյանք, մոռանալով այն մասին, որ այդ կյանքի կառուցման ակտիվ դերակատարներից մեկը հենց ինքը պետք է լինի, իսկ ընդդիմությունն էլ հիմք ընդունելով իշխանությունների թույլ տված սխալները՝ իրեն է վերագրումանփոխարինելի «փրկչի» գործառույթը: Արդյունքում ստացվում է այնպես, որ քաղաքական երկխոսության կարիք ունեցող մեր պետության մեջ շարունակում ենք գործ ունենալ ոչ թե «տարակարծիք համագործակցողների»հետ, այլ՝ այլամերժությամբ օծված ինքնակոչ «ամենափրկիչների»:

Ցավալի է, սակայն պետականաշինության հարցերում չենք առաջնորդվում չափանիշային միասնական սանդղակով: Ասվածը վերաբերում է ինչպես առօրյա կենցաղային գործունեությանը, այնպես էլ՝ քաղաքական: Հիմնականում հանդես գալով հասարակական շահերից ջրբաժանված անհատական կամ կուսակցական շահերի ըմբռնման դիրքերից` մեծապես արժևորում ենք այն իշխանավորին, որը հանդես է գալիս մե°ր անհատական կամ կլանային շահի պաշտպանության դիրքերից, մինչդեռ արժանավոր այլո°ց շահի սպասարկմանը հետամուտ իշխանավորը դառնում է անցանկալի և դատապարտելի: Մերթ «չգրված» խաղի կանոնների կամ օրենքների կողմնակից ենք, մերթ էլ` քաղաքացիական ինքնագիտակցության, պետական մտածողության կրող: Այսինքն՝ այն «անդունդն» ենք, որ ընկած է ԽՈՍՔԻ ԵՎ ԳՈՐԾԻ միջև:

Խոսում ենք ժողովրդավարական բարձրարժեքներից, սակայն չենք դրսևորում ժողովրդավարական մշակույթի կրողը լինելու կամք, մեղադրում ենք ոչ ժողովրդավարական գործընթացների հեղինակներին, սակայն ժողովրդավարությունը համարում ենք Եվրոպայից ներմուծված «աղբ»: Մատնացույց ենք անում դիմացինի մատի փուշը, բայց անտեսում ենք մեր «աչքի գերանը», դատապարտում ենք քաղաքական անսկզբունքայնությունը, սակայն «սրբազօծում» ենք մեր անսկզբունքային վարքը (այս առումով մեր քաղաքական կյանքը բավականին պերճախոս է: Հիշենք, օրինակ, ՀՀԿ-ին ուղղված քննադատությունը կապված գործարար-թեկնածուների հետ: Այն քննադատությունը, որոնք հնչեցնում էին իրենց ընտրացուցակներում գործարարների համար «կանաչ լույս» վառած քաղաքական ուժերը):

Ջերմեռանդ պաշտպանն ենք օրենքի, սակայն պատեհ առիթ ենք ման գալիս շրջանցել ու այն: Դատապարտում ենք հովանավորչությունը, սակայն հեշտությամբ դրա «գայթակղության զոհն» ենք դառնում: Այսպահական շահերի համար «խիղճ ենք աճուրդի հանում», սակայն պահանջում ենք անխռով կյանք և այլն: Քննադատում ենք ընտրախախտումները, բայց մոռանում ենք դրանցում մեր մասնակցայնությունը, դատապարտում ենք ապօրինությունները, բայց փառքի դափնիներ պահանջում մեր անօրինությունների համար, այսպահական շահերի թելադրանքով օգնում ենք իշխանական աթոռին հայտնվել «ինքնասրբացումն» ավետած քաղաքական վաշխառուին, բայց հետո քննադատում ենք միայն նրան, այլ ոչ մեր գռեհիկ և առօրեաշունչ ընտրությունը:
Գարշում ենք այս կամ այն անբարեխիղճ իշխանավորից, բայց պատրաստ ենք հնարավորության դեպքում դառնալ այդպիսին, ծառայում ենք տարբեր տերերի, բայց չենք ուզում դառնալ մեզ տեր, դժգոհում ենք մեր կյանքից, բայց չենք ուզում վաստակել դժգոհել ու բարոյական իրավունքը: Ավելին, սովորել ենք միայն քննադատել, այն էլ՝ ապակառուցողաբար: Ու այնքան ենք լավ ենք սովորել, որ թիրախ ենք դարձնում ամեն քայլ և գործողություն, ամեն դրական փոփոխություն և փոփոխության տենչ, ամեն բան` բացի մեր իսկ քննադատությունից: Այսպիսին է մեր երկփեղկված հոգեբանությունը: Այսպիսին ենք այսօր և որպիսին մնալու իրավունք չունենք վաղը:


2. ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Շատերը կփաստեն, որ ՀՀ-ում ժողովուրդ-իշխանություն, ժողովուրդ-ընդդիմություն հարաբերությունները երբեք այնքան ջերմ և «սիրառատ» չեն լինում, որքան նախընտրական շրջանում: Այնքան ջերմ, որ, իր կյանքի «ասպետին» սպասող գեղանի աղջկա նման, ժողովուրդը հանկարծ հայտնվում է քաղաքական երկրպագուների մի հոծ զանգվածի առջև: Երկրպագուներ, որոնք «աղջնակի» սիրտը կամ վստահության քվեն շահելու համար ի ցույց են դնում իրենց՝ անեզր օվկիանոս հիշեցնող և ապագայադրոշմ ցանկությունների ողջ համախումբը: Երկրպագուներ, որոնք ունենալով շատ «բարձր կարծիք» ժողովրդի մասին՝ փորձում են իրենց ընտրվելու շանսերը բարձրացնել քաղաքական «պոետիկայի» ականջահաճո դրվագներով, ստամոքսային և գրպանային պահանջմունքներ բավարարող նյութական միջոցներով և այլն: Անշուշտ, այս կամ այն երկրպագուի ընտրությունը «աղջնակի» գործն է, հետևաբար նաև՝ իր հետագա ճակատագրին համակերպվելը: Ասել կուզենք, որ այս կամ այն չափանիշով ընտրելով համապատասխան երկրպագուին՝ «աղջնակը» լեգիտիմացնում է նրա գոյությունն իր կյանքում և դառնում իր ճակատագրի «պատասխանատուն»:

Այսինքն՝ մեզանում քանիցս շեփորահարվող այն միտքը, թե գործ ունենք ոչ լեգիտիմ իշխանությունների հետ, հիմնավոր չէ: Բանն այն է, որ անգամ ընտրակաշառքներով իշխանության եկած քաղաքական ուժերը ընտրակաշառքն ընտրելու «հետևանք» են, ինչը վկայում է այն մասին, որ ընտրազանգվածը լեգիտիմացնում է կաշառատու իշխանավորի ֆենոմենը: Այս պարագայում գործ ունենք ոչ թե լեգիտիմության բացակայության, այլ դրա ցածրորակության հետ: Ուստի, հայաստանյան ընտրական գործընթացների համատեքստում արդիական է ապագա իշխանությունների լեգիտիմության մակարդակի կամ բնույթի փոփոխությունը, ինչը, համոզված ենք, կարող է իրականության դառնալ այն դեպքում, երբ քաղաքական ուժերը առաջարկեն հստակ և իրատեսական ծրագրեր, իսկ ընտրազանգվածը ընտրություն կատարի ոչ թե ավանդական արժեքների, այլ քաղաքացիական ինքնագիտակցության դիրքերից:

Ցավալի է, որ մեզանում վերջինս խիստ ցածր մակարդակի վրա է և տուրք տալով խնամիաբարեկամական և նմանատիպ կապերին՝ ընտրությունները հերթական անգամ վերածում ենք ընտանեկան կամ կլանային «գլադիատորական» մարտերի: Անշուշտ, ընտրական գործընթացների վրա բացասաբար է անդրադառնում նաև այն մտամոլորությունը, որ ընտրությունների արդյունքներն ի սկզբանե կանխորոշված են: Ի դեպ, այս մտամոլորությունը մեզանում որոշակիորեն արմատավորվել է ընդդիմություն-դիմություն «դուետի» շնորհիվ: Բանն այն է, որ տարիներ շարունակ բարձրաձայնելով այն տեսակետը, թե իշխանությունները լեգիտիմ չեն, իշխանությունները զավթել են «իշխանությունը», Հայաստանում գործ ունենք ընտրակաշառքների հաղթարշավի հետ և այլն՝ ընդդիմադիր ուժերը մի կողմից ցույց են տալիս իրենց իսկ ներկայացրած իրավիճակի փոփոխման գործում սեփական անկարողությունը, իսկ եթե քաղաքական «առաքյալի» հավակնություններ դրսևորած ընդդիմադիրներն ի զորու չեն հաղթահարել իշխանական պատնեշը, ապա ընտրազանգվածինմնում է համակերպվել քաղաքական «ոչնչություն» լինելուգաղափարին:
Բացի այդ, առավելապես «վատ իշխանություններ և լավ ընդդիմություն» մոդելով ընտրապայքար ծավալող քաղաքական ուժերը իրապես չեն նպաստում ընտրողի քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը: Դիմացինի թերությունների փաստմամբ սեփական արժանիքների «զինանոցը» հարստացնելը բնավ երաշխիքը չէ այն բանի, որ ընտրողը կընտրի հիմնավորքաղաքական այլընտրանք, քանզի ամենից առաջ պետք է ծրագրային տեսքով առաջարկվի այդ այլընտրանքը:Մինչդեռ ընտրողի մոտ թույլ է զարգացած մրցունակ ծրագրեր առաջարկող քաղաքական ուժեր ընտրելու գիտակցությունը, իսկ քաղաքական ուժերից շատերն էլ խուսափում են իրատեսական այլընտրանքներ առաջարկելուց: Եվ սա պատահական չէ, քանզիբողոքավոր, դժգոհ և հուզականությամբ աչքի ընկնող ընտրազանգվածի զգացմունքներիշահարկմամբ քաղաքական արդյունքներ արձանագրելն այսօր շատ ավելի արդյունավետ է:

Ցավալի է, բայց այսօր էլ չենք կարողանում դասեր քաղել մեր կարճ, բայց բովանդակալից ընտրական անցյալից: Յուրաքանչյուր ընտրությունից հետո ապրում ենք մասամբ արդարացված, մասամբ էլ անհիմն հիասթափություն, քանի որ աչքի ենք ընկնում դյուրահավատությամբ և ինչ-որ իմաստով կամազուրկ կեցվածքով, հեշտությամբ «գայթակղվում» ենք նախընտրական խոստումներով, քաղաքական «մեծահոգիների» բարեգործություններով՝ մոռանալով, որ «շատերը բարի գործեր են կատարում՝ հետագայում անպատիժ կերպով չարիք գործելու համար», հեշտությամբ մեր շրջապատում թշնամիներ ենք փնտրում` մոռանալով, որ մեր ամենամեծ թշնամին մեր կենցաղադրոշմ և առօրեաշունչ հոգեբանությունն է, մենք ինքներս ենք:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}