Սուրեն Զոլյանին Աշոտյանը խիստ նկատողություն է հայտարարել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 06.04.2012թ N 160-Ա հրամանով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է «խիստ նկատողություն»: Այս մասին հայտնեցին ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Ըստ նախարարի հրամանի, Զոլյանը չի կատարել վերադասի հանձնարարականը, բացակայել է հանրապետությունից, այդ ընթացքում առանց լիազորված պետական մարմնի որոշման իր պարտականությունների կատարումը հանձնարարել է այլ անձի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին