ԿԳՆ. Լուրջ խախտումներ Վ. Բրյուսովի լեզվաբանական համալսարանում. Մանրամասներն առաջիկայում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ էր կիրառվել ու հայտարարվել «խիստ նկատողություն»:
Բացի այդ լուրեր էին տարածվել, թե ՀՀ կրթության և գիտության նախարարությունը օրերս ուսումնասիրություն է կատարել տվյալ բուհում և հայտնաբերել լուրջ խախտումներ:
Այս հարցի հետ կապված Panorama.am-ը զրուցեց ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի հետ:
«Մարտի 20-27 նախարարության կողմից իրականցվել է կրթական գործունեության նկատմամբ վերահսկողություն, որի արդյունքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի առաջիկայում»,- փոխանցեց վարչության պետը:
Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի առնչությամբ Ս. Զոլյանը նշել է, թե այդ հրամանի վերացման նպատակով դիմելու է ՀՀ վարչապետին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան