Հայաստանի երիտասարդները կրթություն կստանան օտարերկրյա բուհերում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2012-2013 ուսումնական տարում Լեհաստանի Հանրապետության, Ռումինիայի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից միջպետական համաձայնագրերով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի համար անցկացված մրցույթների արդյունքները:
Ինչպես տեղեկացնում են ԿԳ նախարարությունից, հայտարարված մրցույթներին դիմել էր ընդհանուր թվով ՀՀ 126 քաղաքացի (Լեհաստանի Հանրապետություն՝ 18, Ռումինիայի Հանրապետություն՝ 17, Բուլղարիայի Հանրապետություն՝ 21, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ 70):
Հաղթողների ցուցակը` նախարարության կայքէջում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին