Հայաստանցի հինգ կինոգործիչ մեկնելու է Ստամբուլ
Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակում ապրիլի 12-13-ին կայանալու է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի առաջիկա հանդիպումը, որի ընթացքում ներկայացվելու է 10 կինոնախագիծ` 5-ական Հայաստանից, 5-ական Թուրքիայից: Այս մասին Panorama.am-ի հետ զրուցում ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Նա նաև հայտնեց, որ այդ 5 կինոնախագծերի հեղիակները Թուրքիա մեկնելու հրավեր են ստացել ու մեկնելու են:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը (ATCP) Հայաստանի («Ոսկե ծիրան») և Թուրքիայի («Անադոլու Քյուլթուրե») կինոասպարեզի կազմակերպությունների միջև ամրագրված համագործակցությունից` նպատակ ունենալով ստեղծելու ընդհանուր ցանց, որի միջոցով երկու երկրների կինոգործիչները հնարավորություն կստանան միասին համագործակցել և ֆիլմեր արտադրել: Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը համարվում է յուրատեսակ կապի միջոց, որը եզակի հնարավորություններ է ընձեռում երիտասարդ կինոգործիչներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները