Կոնֆլիկտ Իջևանում` ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ` «Իջևանում լուրեր են պտտվում, որ վերջին օրերին կոնֆլիկտ է ծագել ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանի և նրա տեղակալի` դաշնակցական Սուրեն Մանուկյանի միջև: Ըստ շրջող խոսակցությունների, քաղաքապետն աշխատակազմից պահանջել է աշխատել և քվեներ հավաքել «Բարգավաճ Հայաստանի» համար, ինչին ընդդիմացել է Սուրեն Մանուկյանը` ասելով, թե ինչպես կարող է աշխատել ԲՀԿ-ի համար, երբ անձամբ ընդգրկված է ՀՅԴ համամասնական ցուցակի 29-րդ տեղում: Այստեղից էլ, ըստ ասեկոսեների, սկսվել է կոնֆլիկտը, որին միջամտություն է եղել նույնիսկ Հրանտ Մարգարյանի և Գագիկ Ծառուկյանի մակարդակով: Ավելի հավաստի աղբյուրները պնդում են, որ փոխքաղաքապետ Մանուկյանն անցած շաբաթվա վերջին նույնիսկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ինչը քաղաքապետը հրաժարվել է մակագրել»: Ե´վ Իջևանի քաղաքապետը, և´ փոխքաղաքապետը թերթի հետ զրույցում հերքել են լուրը` նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները